Բաքվում 44-օրյա պատերազմի մասնակիցները Մեջլիսի մոտ բողոքի ակցիա են արել

Լուրեր

28.07.2026 | 10:49
ԶՈՒ-ում մեկնարկել են զինվորական երդման արարողությունները
28.07.2026 | 10:38
Հայտնի է՝ որքան գումար է վաստակել Էնթոնի Ջոշուան երկորրդ ռաունդում ավարտված մենամարտի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 10:30
Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին
28.07.2026 | 10:22
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործերով նիստը շարունակվել է դատախազների ելույթներով
28.07.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 28-ի դրությամբ
28.07.2026 | 09:45
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
28.07.2026 | 09:32
Նավթի գները նվազել են
27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
Բոլորը

Բաքվում Արցախյան երկրորդ պատերազմի մի խումբ մասնակիցներ Միլլի Մեջլիսի շենքի մոտ ակցիա են անցկացրել՝ պահանջելով հանդիպում պատգամավորների հետ, գրում են տեղական լրատվամիջոցները։ Նրանց պահանջել  են իրենց  իրավունքները ապահովել և իրականացնել կառավարության որոշումները պատերազմի մասնակիցների վերաբերյալ։

Լրագրողների հետ զրույցում բողոքավորները կոչ են արել իշխանություններին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել պատերազմի մասնակիցների շրջանում ինքնասպանությունների  դեպքերի աճը կանխելու համար։

«Մինչ այժմ պաշտոնապես հայտնի է վետերանների ինքնասպանություն  36 դեպքի մասին։ Իրականում ինքնասպանություն գործած վետերանների թիվը շատ ավելի մեծ է։ Իմ ընկերը նույնպես ինքնասպան եղավ, բայց դա չբացահայտվեց»,- ասել է  ցուցարարներից մեկը։

«Այս դեպքերին պետք է վերջ տալ։ Պատճառն այն է, որ պատերազմի մասնակիցը ապրում է վատ պայմաններում, ունի ֆինանսական խնդիրներ, չի կարող աշխատել։ 80 մանաթ են տալիս որպես թոշակ, դրանով ի՞նչ կարելի է անել»,-բողոքել է մեկ այլ ցուցարար։

Քանի որ պատգամավորները գտնվում են արձակուրդում, ցուցարարները շարժվել են դեպի նախագահ Իլհամ Ալիևի նստավայր։

Էմմա Չոբանյան