«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածք այցելուների մուտքի նոր կարգ է սահմանվել

Լուրեր

08.06.2026 | 13:35
Միջազգային հանրապետական ինստիտուտի դիտորդական առաքելության մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 13:32
Սոցիալական կրեդիտների մի մասն ուղղելու ենք լրատվամիջոցներին ու ՀԿ-ներին. ֆինանսների նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 13:24
2025 թվականի բյուջեի կատարողականի նախնական քննարկումները ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 13:15
Ուկրաինական ԱԹՍ-ն Ղրիմում հարվածել է Մոսկվա-Սիմֆերոպոլ գնացքին
08.06.2026 | 13:08
Հիմա հենց այն ժամանակն է, որ Եվրամիությունն իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին․ Զելենսկին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
08.06.2026 | 13:03
Վարչական ռեսուրսի չարաշահման դեմ գործիքակազմը բավարար չէ․ Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 12:55
ԱՊՀ դիտորդական առաքելությունը Հայաստանի խորհրդարանական ընտրությունները բաց և մրցակցային է անվանել
08.06.2026 | 12:48
ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը՝ ըստ ԿԸՀ-ի նախնական արդյունքների
08.06.2026 | 12:41
«Ականատես» դիտորդական առաքելության ասուլիսը. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 12:40
Ամենամեծ խնդիրն ընտրակաշառքն է եղել․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 12:34
Որ ուժը որքան ձայն է ստացել. ԿԸՀ նախագահը ներկայացնում է նախնական արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 12:24
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է խաղաղության և կայունության համար․ Անտոնիո Կոշտան շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 12:19
Էդմեն Շահբազյանի մասնակցությամբ մենամարտը լավագույնն է ճանաչվել UFC-ի մրցաշարում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 12:10
ԱԺ անցնող ուժերը՝ ըստ նախնական արդյունքների // Ձերբակալվածներ տեղամասի մոտ դանակահարության գործով․ ԼՈՒՐԵՐ
08.06.2026 | 12:03
ՄԻՊ աշխատակազմը ընտրությունների օրը ստացել է 112 հեռախոսազանգ, 65 խնդիր լուծում է ստացել
Բոլորը

Այսուհետ գործում է «Սևան» ազգային պարկի Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածք քաղաքացիների այցելության նոր կարգ․ մուտքը թույլատրվում է շաբաթվա բոլոր օրերին՝ առավելագույնը 3 ժամով, ժամը 10:00-18:00-ն «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից տրված անցագրերով և տեսուչների հսկողության ներքո․ տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։

«Տարածք միաժամանակ կարող են մուտք գործել ոչ ավել քան 30 անձ։

Արգելոցի և արգելավայրի տարածքում ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է`

-բնական էկոհամակարգերի, կենսաբազմազանության, լանդշաֆտների, բնության ժառանգության գիտական ուսումնասիրությունները, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգը.

– սահմանված երթուղիներով ճանաչողական զբոսաշրջությունը.

-ուսումնական հաստատությունների ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը.

-տարածքի սանիտարահիգիենիկ և հակահրդեհային անվտանգության աշխատանքների իրականացումը․

– ժամանակավոր ծածկով, ոչ բետոնային հիմքով, մինչև 20 մ2 մակերեսով, առանց սեղանների հանգստի տաղավարների և դիտակետերի տեղադրումը ճանաչողական զբոսաշրջության երթուղիներում, առավելագույնը` 3 հատ.

– կրթադաստիարակչական միջոցառումների անցկացումը.

-Նորաշենի արգելոցի և արգելավայրի գործունեության հետ կապված պաշտոնական այցելությունները:

 

ԱՐԳԵԼՎՈՒՄ Է՝

 

– մուտքը թռչունների ձվադրավայրեր (բացառությամբ գիտական ուսումնասիրությունների).

– թռչունների ձվերի հավաքը.

– թռչուններին անհանգստացնելը աղմուկով և այլ անհանգստություն առաջացնող գործունեությամբ (ձայնային ազդանշաններ, կրակոցներ և այլն).

– ճանաչողական զբոսաշրջության համար սահմանված երթուղիներից դուրս գտնվելը.

-տարածքի աղտոտումը կենցաղային, արդյունաբերական և քիմիական թափոններով.

– խարույկ վառելը և այլ հրդեհածին գործունեությունը.

– արգելոցի սահմանային սյուների, տեղեկատվական նշանների, ցանկապատների և ցուցանակների վնասումը:

 

Արգելոցի և արգելավայրի ջրային տարածքում ԱՐԳԵԼՎՈՒՄ Է`

 

– ջրային ռեսուրսների օգտագործումը` ջրային համակարգերի միջոցով և ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.

-ձկնորսությունը, որսորդությունը, խեցգետնի և ջրային այլ կենդանիների որսը.

– շարժիչավոր ջրային տրանսպորտային միջոցների մուտքը արգելոցի ջրային տարածք` ափից մինչև 300 մ հեռավորությամբ, բացառությամբ արգելոցի կամ արգելավայրի պահպանության համար անհրաժեշտ դեպքերի.

– ջրային տարածքի աղտոտումը։

ՀՀ քաղաքացիների համար յուրաքանչյուր այցելուի մուտքը սահմանել 1500 ՀՀ դրամ, իսկ օտարերկրյա քաղաքացիների համար՝ 3000 ՀՀ դրամ:

Գումարը կարող եք վճարել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հաշվեհամարին՝ 900018002890 կամ վճարել անցակետում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակցին և ստանալ ՀԴՄ կտրոն:

Այցելությունների արդյունքում գոյացած գումարներն ուղղվելու են արգելոցի և արգելավայրի պահպանությանը»,- ասված է հաղորդագրությունում։