Վայրկյանների հարց է տվյալները շտեմարանում մուտքագրելը․ Սողոմոնյանը՝ գազալցակայաններում հերթերի մասին

Լուրեր

08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
Բոլորը

Օգոստոսի 1-ից ուժի մեջ է մտնելու նոր պահանջ. տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնները չպետք է լիցքավորվեն, եթե գազաբալոնները տեղադրված կամ վկայագրված չեն լիցենզավորված կազմակերպության կողմից: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում նշեց ՏԿԵ նախարարության ավտոմոբիլային  տրանսպորտի քաղաքականության լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանը:

«Եթե մեքենայի չվկայագրված գազաբալոնը լիցքավորվի, ապա գազալցակայանը կտուգանվի առաջին անգամ 200 հազար դրամի չափով, երկրորդ անգամ՝ ավելի շատ: Իսկ ավտոմեքենայի վարորդը չի տուգանվի:

Այն վարորդները, որոնք չեն իրականացրել իրենց ավտոմեքենայի վրա տեղադրված գազաբալոնների վկայագրման գործընթացը, պետք է մոտենան լիցենզավորված կայաններ: Այդ կայանների ցանկը և հասցեները տեղադրված է մեր նախարարության կայքում: Դրանց թիվը 23 է»,- նշեց Սողոմոնյանը՝ հավելելով, որ վկայագրման այդ տվյալները մուտքագրվելու են էլեկտրոնային շտեմարան:

Անդրադառնալով դիտարկմանը, որ կայաններում հերթեր կգոյանան, Սողոմոնյանը վստահեցրեց, որ վայրկյանների հարց է տվյալները շտեմարանում մուտքագրելը։

Նրա խոսքով՝ այս պահին էլեկտրոնային շտեմարանը պատրաստ է, կայանների մեծ մասը միացված են էլեկտրոնային շտեմարանին: Որոշ Կայանների մեծ մասն արդեն իրականացնում են վկայագրման գործընթացը և տվյալները տեղադրում են շտեմարանում:

Մանրամասները՝ տեսանյութում: