Twitter-ը դատի է տվել Մասկին՝ սոցիալական ցանցը գնելու գործարքից հրաժարվելու համար

Լուրեր

16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
16.09.2026 | 15:19
ՄԻՊ-ում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների խնդիրները
16.09.2026 | 15:15
Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:10
TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը // Օսիպյանի գործով դատաքննությունը սկսվել է․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 15:00
Վարսավիրանոցից են օգտվում, սրճարաններից. Ֆարմանյանը` 102-րդ ռազմաբազայի և իր նշած 15 հազար աշխատատեղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:57
Արմավիրում տղամարդը ծեծել է մորը և դանակահարել նրան օգնության հասած անձին․ ՔԿ
16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Twitter-ի ղեկավարությունը Tesla-ի ղեկավար Իլոն Մասկի դեմ դատական հայց է ներկայացրել՝ սոցցանցը գնելու գործարքն անավարտ թողնելու համար, գրում է Ինտերֆաքսը։

««Twitter»-ը հայց է ներկայացնում՝  կանխելու համար Մասկի լողմից հետագա խախտումները՝ ստիպելու, որպեսզի  կատարի իր իրավական պարտավորությունները և ավարտին հասցնելու գործարքը, եթե բավարարվեն մի քանի պայմաններ», – ասվում է Դելավերի դատարան ներկայացված փաստաթղթում:

Հուլիսի 8-ին Մասկը Twitter-ին տեղեկացրել էր, որ հրաժարվում է գնման գործարքից՝ պատճառաբանելով պայմանագրի պայմանների խախտումները։ Մասկի ներկայացուցչի կողմից ընկերությանն ուղղված նամակում այս որոշումը բացատրվել է նրանով, որ սոցիալական ցանցը հրաժարվել է կամ չի կարողացել Մասկին տեղեկատվություն տրամադրել հարթակում կեղծ կամ սպամ հաշիվների քանակի մասին։Նույն օրը Twitter-ի ղեկավարությունը հայտարարել էր դատական հայց ներկայացնելու մտադրության մասին։

Twitter-ը դեռևս ապրիլի 25-ին էր ընդունել Մասկի 44 միլիարդ դոլարի գործարքի առաջարկը, սակայն մայիսի կեսերին գործարարն ասել էր, որ գործարքում այլևս տեղաշարժ չի լինի, քանի դեռ Twitter-ը չի պարզաբանել սոցիալական ցանցում կեղծ օգտահաշիվների հետ կապված իրավիճակը։ Արդեն հունիսին Մասկը սպառնացել էր խզել գործարքը այն պատճառով, որ ընկերությունը հրաժարվում է իրեն տրամադրել պահանջված տվյալները։

Տաթև Ֆռանգյան