ՍիվիլՆեթն ու Թրանսփարենսի ինթերնեշնլը դատարանում հաղթել են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին

Լուրեր

25.03.2026 | 19:33
Իրանը մերժում է ԱՄՆ առաջարկը և պայմաններ առաջադրում պատերազմը դադարեցնելու համար
25.03.2026 | 19:20
Goal․com․ Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստները 21-րդ դարում
25.03.2026 | 19:09
ԱԺ պատգամավորին և համայնքապետերից մեկին արգելել են ՌԴ մուտք գործել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.03.2026 | 19:00
Վարչապետն զգաց իր սխալը, ներողությունը տեղին է, բայց բանը չպիտի դրան հասներ․ խոսքը պետք է կշռադատի, անթույլատրելի էր․ Աշոտ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.03.2026 | 18:51
Ձերբակալվել է մարզերից մեկում «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակի համակարգողը․ վարույթ է հարուցվել
25.03.2026 | 18:43
Բալթյան երկրները հայտնել են օտար ԱԹՍ-ների ներխուժման մասին
25.03.2026 | 18:36
ՀՀ-ն որևէ երկրի, այդ թվում՝ Ադրբեջանի քաղաքացիական օդանավերի համար ՀՀ օդային տարածքի օգտագործման որևէ արգելք չի սահմանել. Քաղավիացիայի կոմիտե
25.03.2026 | 18:26
ESPN․ Աշխարհի լավագույն ֆուտբոլիստները՝ ըստ տարիքային խմբերի
25.03.2026 | 18:18
Դատարանը հաստատեց՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով իրեղեն ապացույց թմրամիջոցը կորել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.03.2026 | 18:14
Մենք հրաժարվում ենք Ստալինի սապոգի հայրենասիրության մոդելից․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.03.2026 | 18:10
Ռուբինյանը Քըլըչի հետ է խոսել // Արշակ արքեպիսկոպոսը դատարանում է․ ԼՈՒՐԵՐ
25.03.2026 | 18:02
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.03.2026 | 17:54
Իսպանիայի վարչապետը Մերձավոր Արևելքի պատերազմը համարում է «շատ ավելի վատը», քան 2003 թվականի իրաքյանը
25.03.2026 | 17:46
Ձեններդ կտրե՛ք, տեղներդ նստե՛ք․ Պապիկյանը՝ ընդդիմախոսներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.03.2026 | 17:39
Եկեղեցական եմ, հաշվառված եմ Մայր Աթոռ վանքում, դիվանապետն եմ. Արշակ արքեպիսկոպոսը դատարանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՍիվիլՆեթը և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը վարչական դատարանում հաղթել են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։ Վարչական դատարանի դատավոր Հրաչ Այվազյանը հուլիսի 7-ին վճռել է մասնակի բավարարել երկու կազմակերպությունների հայցն ընդդեմ տեսչական մարմնի ու պարտավորեցնել վերջինիս տրամադրել հայցված տեղեկատվությունը։

Անցյալ տարի ՍիվիլՆեթը «Թրանսփարենսի ինթենեշնլ»-ի հետ դիմել էր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին՝ պահանջելով տրամադրել 2018-ից մինչ 2021-ը մետաղական հանքերում տեսչական մարմնի իրականացրած ստուգումների արդյունքում կազմված ակտերը։ Տեսչական մարմինը երկու անգամ հրաժարվել էր լրատվամիջոցին տրամադրել այդ տվյալները։ Այդ ակտերում են ամփոփված ստուգումների ժամանակ հայտնաբերված խախտումները, դրանց բնույթը, համապատասխանությունը ընդերքի օգտագործման պայմանագրերին և այլն։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, որ նախկինում հրապարակում կամ տրամադրում էր լրատվամիջոցներին ստուգման ակտերը, հրաժարվում էր դա կատարել՝ խորհուրդ տալով ստուգումների մասին տեղեկություններին ծանոթանալ իրենց հրապարակած հաշվետվություններում։ Այդ հաշվետվությունները, սակայն, սահմանափակ տեղեկություններ են պարունակում ընդերքօգտագործողների նկատմամբ կիրառված պատասխանատվության միջոցների, թերությունները վերացնելու համար դրանց տրված հանձնարարականների, վարչական իրավախախտման քննությամբ կայացված որոշումների մասին։ Տեղեկատվության մերժման՝ օրենքով սահմանված հիմքեր տեսչական մարմնի կողմից չէին նշվել։

Անցյալ տարվա օգոստոսի 30-ին դատարանը վարույթ էր ընդունել ՍիվիլՆեթի և «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի հայցը։ Տեսչական մարմինը հայցի վերաբերյալ որևէ դիրքորոշում և առարկություն չի ներկայացրել դատարան։ Դատարանն արձանագրել է, որ տեսչական մարմնի հաշվետվություններում հայցված տեղեկությունները բացակայում են։ Բավարարելով հայցը՝ դատարանը, միևնույն ժամանակ, նշել է, որ տեսչական մարմինը կարող է չտրամադրել այնպիսի տվյալներ, որոնք վերաբերում են հանքարդյունաբերողների գործառնություններին, գյուտերին և այլն։

ՍիվիլՆեթի և «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի շահերը վարչական դատարանում ներկայացնում էր «Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ»-ը՝ հանձին Գենյա Պետրոսյանի և Էլինա Գյուրջյանի։