Հույս ունենք, ու մոտ շրջանում խաղաղության պայմանագրի քննարկման հանդիպումներ կլինեն. Արմեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Հայաստանը շարունակում է աշխատել, որպեսզի հնարավոր լինի հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման օրակարգը հնարավորինս արագ առաջ տանել»,- այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում նշեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ ի պատասխան հարցի, թե արդյոք այս գործընթացը փակուղում չէ՝ հաշվի առնելով, որ Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ նախատեսված վերջին հանդիպումը չեղարկվեց։

«Ես այն չէի որակի փակուղի, որովհետև նախ՝ դելիմիտացիայի մասով առաջին հանդիպումը սահմանին տեղի է ունեցել փոխվարչապետերի մակարդակով, և երկու կողմերն էլ դրական են գնահատել այդ հանդիպումը։ Մյուս հանդիպումը գիտեք, որ պետք է տեղի ունենա Մոսկվայում, իսկ հաջորդը՝ Բրյուսելում։ Հույս ունենք, որ հնարավորինս շուտ համաձայնության կգան, և այդ հանդիպումը տեղի կունենա։ Տեղյակ եք նաև, որ վերջերս Պետերբուրգում ապաշրջափակման թեմայով փոխվարչապետերը հանդիպել են, և ընդհանուր առմամբ դիրքորոշումները հնարավորինս փորձել են մոտեցնել։ Կարծում եմ՝ այս առումով ևս դրական ազդակ ունենք, և հնարավորություն կա առաջ շարժվելու»,- նշեց Անվտանգության խորհրդի քարտուղարը:

Նա հույս հայտնեց, որ առաջիկայում հնարավոր կլինի իր և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։ «Քննարկում ենք, որպեսզի հանդիպում լինի, նաև այլ ուղղություններով քննարկումներ են ընթանում։ Հույս ունենանք, որ նաև մոտակա շրջանում խաղաղության պայմանագրի առարկայական հանդիպումներ կլինեն, և մենք կկարողանանք առաջ շարժվել, արտգործնախարարություններն այս ուղղությամբ աշխատում են, հույս ունենանք, որ նույնիսկ մոտ շրջանում այդպիսի առաջընթաց կունենանք։

Գրիգորյանը նաև հավելեց, որ Հայաստանը պատրաստ է բանակցություններին, և Ադրբեջանի կողմից նման քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր կլինի ավելի արագ առաջ շարժվել։

Մանրամասները՝ տեսանյութում։