Վաչագան Ղազարյանի 17 բնակարանները կբռնագանձվե՞ն. նա 8,2 մլրդ դրամի ենթադրյալ ապօրինի գույք ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.05.2024 | 12:32
Լույս աշխարհ է եկել պատերազմում նահատակված Անդրանիկ Վարդանյանի եղբայրը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.05.2024 | 11:52
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 12-ի դրությամբ
12.05.2024 | 11:18
Բայդենը նշել է Գազայի հատվածում հրադադարի պայմանները
12.05.2024 | 10:30
Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
12.05.2024 | 10:12
Երևանի քաղաքապետարանի մոտ ծառն ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել երթևեկելի հատվածը
12.05.2024 | 10:02
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
12.05.2024 | 02:46
Հայտնի է «Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը
12.05.2024 | 01:06
«Լադանիվա»-ի ելույթը Եվրատեսիլի եզրափակչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.05.2024 | 00:50
Փասադենայի քաղաքապետն ամռանը կայցելի Հայաստան
11.05.2024 | 23:01
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչ փուլը
11.05.2024 | 21:03
Նախագահ Խաչատուրյանն ընդունել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին
11.05.2024 | 20:00
«Գոյ»-ը կդառնա անկախ թատրոն․ որ շենքի տանիքի տակ կաշխատի անձնակազմը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.05.2024 | 19:43
Դեսպան Աննա Աղաջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Իսլանդիայի նախագահին
11.05.2024 | 19:28
ՀՀ նախագահն ու ՌԱԿ վարչության ներկայացուցիչներն անդրադարձել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման գործընթացին
11.05.2024 | 19:19
Բողոքի ակցիայի վնասվածք ստացած մասնակիցը ՄԻՊ ներկայացուցչին ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները
Բոլորը

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքով անցնող, այսպես ասած, «խոշոր ձկների» շարքը շարունակվում է համալրվել։ Իրավապահների ուշադրության կենտրոնում այս անգամ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ, «Սերժի Վաչո» մականվամբ հայտնի Վաչագան Ղազարյանն է՝ շուրջ երեք տասնյակի հասնող շարժական և անշարժ գույքերով։ Վաչագան Ղազարյանն ու նրա հետ առնչություն ունեցող չորս անձինք, ըստ Գլխավոր դատախազության, 8․2 մլրդ դրամի ապօրինի գույք են ձեռք բերել։

Գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանն ու նրա մերձավորները Երևանում 17 բնակարան ունեն, 4-ը՝ Ավան վարչական շրջանում, 5-ը՝ Ծովակալ Իսակովի պողոտայում, 5-ը՝ Տերյան փողոցում, մեկակական էլ՝ Ամիրյան, Խորենացի փողոցներում և Այգեստան թաղամասում։ Բնակարաններից բացի՝ Ղազարյաններն ունեն նաև այլ շինություններ, ավտոտնակներ ու տարածքներ։

Թվարկվածից զատ՝ բռնագանձման ենթակա են նաև Ծաղկաձորում գտնվող հանգստյան գոտին, Արմավիրի մարզում գտնվող 1 հողամասն ու 6 տրանսպորտային միջոց։

Վաչագան Ղազարյանին պատկանող բնակարաններից մեկը գտնվում է Տերյան փողոցի այս էլիտար շենքում։ Ըստ ընտրողների ռեգիստրի՝ Ղազարյանն ու կինը հաշվառված են Տերյան 66 շենքի 62 բնակարանում։ Ի դեպ, սա հենց այն  բնակարանն է, որտեղից ԱԱԾ-ն 2018 թվականի ամռանը հայտնաբերել էր 35 միլիոն դրամ, 1 մլն 110 հազար դոլար, 230 հազար եվրո։ Ղազարյանը 2018-ին բանկերից կանխիկացրել էր 170 հազար դոլար և 436 մլն դրամ։ Նա բերման էր ենթարկվել հազարավոր դոլարներով ճամպրուկը ձեռքին։

Վաչագան Ղազարյանը տարիներ շարունակ ապահովել է Սերժ Սարգսյանի անվտանգությունը՝ զբաղեցնելով ԱԱԾ ՊՊԾ պետի առաջին տեղակալի պաշտոնը։ Նրա աշխատավարձը կազմել է ամսական 560 հազար դրամ՝ ներառյալ հարկերը։ ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի խոսքով՝ երկրի ղեկավարի թիկնազորի պետը միայն աշխատավարձով 10 մլրդ դրամի ունեցվածք չէր կարողանա կուտակել։

Վաչագան Ղազարյանը պաշտոնավորման տարիներին իր իրական ունեցվածքից մի քանի տասնյակ անգամ պակաս եկամուտ է հայտարարագրել։ Նա ներկայացրել է ընդամենը մեկ բնակարան, վեց տարածք և մեկ ավտոմեքենա, ինչպես նաև 11 միլիոն դրամ, 9500 դոլար, 12500 եվրո։

Ինչպե՞ս է Վաչագան Ղազարյանը կարողացել միլիարդավոր դրամների կարողություն ձեռք բերել։ Վարուժան Հոկտանյանի խոսքով՝ սա կոռուպցիայի դրսևորման հետևանք է։ Այս համատեքստում հիշարժան է Սերժ Սարգսյանի ասուլիսներից մեկը, երբ լրագրողները հարց էին բարձրացրել, թե ինչո՞ւ իշխանության կոռուպցիայի դեմ պայքարի թիրախում միայն ցածր օղակի պաշտոնյաներ են։

«Ես, իհարկե, ուրախ կլինեի, եթե դուք «խոշոր ձկների» տեղը ցույց տայիք և ոչ միայն մատնացույց անեիք, այլև օգնեիք, որ այդ «ձկներն» ընկնեին ուռկանը»,- ասել էր Սարգսյանը։

Վաչագան Ղազարյանից թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, իսկ նրա քրեական գործերով զբաղվող փաստաբանները հայտնեցին, որ առայժմ իրավասություն չունեն բռնագանձման ենթակա գույքի թեմայով խոսելու։

Նշենք, որ Վաչագան Ղազարյանը 11-րդ բարձրաստիճան նախկին պաշտոնյան է, որի գույքի բռնագանձման առնչությամբ հայցն ուղարկվել է դատարան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան