Քոչարյանն ինձ ասաց՝ Վազգենը կողմ էր Մեղրին փոխանակելուն․ ի պատասխան՝ ցույց տվեցի եղբորս գրածը, որով դա հերքվում էր․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.11.2024 | 17:17
Ովքեր են Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության եզրափակիչ  դուրս եկած Հայաստանի հավաքականի  մարզիկները
20.11.2024 | 17:05
Հայաստանն ու Իսպանիան բազմաշերտ համագործակցության մեծ ներուժ ունեն տնտեսության․ ՀՀ նախագահը՝ դեսպանին
20.11.2024 | 16:54
«Զանգեզուրի միջանցքն» Ադրբեջանի և Թուրքիայի միջև տրանսպորտային ոլորտի ամենամեծ նախագիծն է․ Թուրքիայի տրանսպորտի նախարար
20.11.2024 | 16:46
Կիևում և Ուկրաինայի մի շարք շրջաններում օդային հարձակման տագնապ է հայտարարվել
20.11.2024 | 16:41
Կիևում Իսպանիայի և Իտալիայի դեսպանությունները նույնպես հայտարարել են ժամանակավորապես փակվելու մասին
20.11.2024 | 16:30
Հայտնաբերվել են ալկոհոլային խմիչքի ընդհատակյա արտադրամասեր
20.11.2024 | 16:19
Էրդողանը ճիշտ չի համարում ՌԴ-ին ATACMS հրթիռներով հարվածելու՝ Բայդենի թույլտվությունը
20.11.2024 | 16:08
Փաշինյանի որոշմամբ Արթուր Դալիբալթյանը նշանակվել է Լիբանանում ՀՀ ռազմական կցորդ
20.11.2024 | 16:00
Չինաստանը հրաժարվել է ԱՄՆ պաշտպանության նախարարի հանդիպումից՝ Թայվանին զենք վաճառելու պատճառով․ CNN
20.11.2024 | 15:49
Ավինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ԱՄՆ․ ովքեր են ընդգրկված ցուցակում
20.11.2024 | 15:40
Նարիշկինը նշել է «միջուկային պատերազմի փակուղուց դուրս գալու» ճանապարհը
20.11.2024 | 15:32
Վեդիի Նոր Կյանք բնակավայրում տեղադրվել է լուսանկարահանող սարք
20.11.2024 | 15:24
Թուրքիայի խորհրդարանում ՆԳ նախարարի մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 15:16
Էստոնիան հանձնառու է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում․ դեսպանը՝ Ռուբինյանին
20.11.2024 | 15:08
«Ես պարտվեցի Դևիսի գավաթի իմ առաջին խաղում և պարտվեցի վերջինում»․ Ռաֆայել Նադալը լքեց պրոֆեսիոնալ թենիսը
Բոլորը

Ուկրաինայի դեմ պատերազմ սկսած ՌԴ-ն մեկուսացման մեջ է հայտնվել, որոշ տեղերում անգամ՝ շրջափակման, օրինակ՝ չի կարող Կալինինգրադ բեռնափոխադրում իրականացնել Լիտվայի պատժամիջոցի պատճառով։ Եվրոպայի օդային ճանապարհն է փակ՝ Լավրովը Սերբիա չի կարողացել հասնել ինքնաթիռով դեռ շաբաթներ առաջ։ Եվ այս սխեմայում Հարավային Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի միջև ապաշրջափակման խնդիրը դառնում է մեծագույն կարևորության հարց ՌԴ-ի համար։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն օրերս ասաց՝ վերջին հանդիպմանը մոտեցել են Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումներն ապաշրջափակման պայմանների հարցում։ Միաժամանակ, ՀՀ պաշտոնյաները շարունակում են հայտարարել, որ բացառված է միջանցքը։

Factor TV-ի հարցազրույցում «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանին հարց ուղղեցինք՝ ռիսկ տեսնո՞ւմ է, որ ապաշրջափակումը ՀՀ-ի շահերի հաշվին արվի, թե՞ այդ վտանգը դիվանագիտական ճանապարհով հաղթահարվել է։

Արամ Սարգսյանն ամեն ինչ է սպասում Վլադիմիր Պուտինից, ուղղակի նշում է՝ պետք է դիտարկել, թե «ամեն ինչ»-ի շրջանակում ինչի կարող են գնալ․ «Ասենք՝ միջուկային զենքով կարող են հարվածել Ուկրաինային կամ Հայաստանին, իրենք վերջնական արդյունքում բոլորին սպառնում են դրանով, ասում են՝ թողեք հաղթենք Ուկրաինայում, կամ էլ՝ կխփենք ատոմային զենքով։ Ի՞նչ կարող են անել ՀՀ-ի մասով․ պետք է հրահրեն Ադրբեջանին կամ Թուրքիային՝ Հայաստանի դեմ ռազմական գործողություններ սկսել, որի արդյունքում, ըստ իրենց, ՀՀ-ն պետք է գնա-խնդրի ռուսական իշխանություններին, որ իրեն օգնեն, ՀՀ-ին կմտցնեն Միութենական պետություն․․․ Ռուսաստանը դա անում է, բայց Ադրբեջանը չի անում, Թուրքիան չի անում, ինչո՞ւ, որովհետև Էրդողանը եկող տարի ընտրությունների է մասնակցելու և հակված է Արևմուտքից աջակցություն ստանալ, իսկ Ադրբեջանը խնդիր ունի ներդրումների, որոնք կլինեն միայն խաղաղության դեպքում։ Ինքն ուզում է պատերազմից եղած հաղթանակը կապիտալիզացնել եղած հնարավորությունների շրջանակում։ Հետևաբար, Արևմուտքի ճնշումների տակ լինելով՝ իրենք այդ քայլերը չեն անում»։

Ըստ «Հանրապետություն» կուսակցության ղեկավարի՝ ՀՀ-ի դեմ ՌԴ-ի ունեցած մյուս գործիքը 102-րդ ռազմաբազան կամ սահմանապահները հեռացնելու սպառնալիքն է։ Նա հիշեցնում է, որ ՀՀ-ի սուվերեն տարածքներ ներխուժումների ժամանակ ՀՀ-ում եղած ռուսական բանակը որևէ կերպ չի աջակցել ՀՀ-ին․ «Եթե ուզում է հեռացնել ռազմաբազան, թող հեռացնի, այն իրեն է պաշտպանում։ ՀՀ-ին ճնշելու ՌԴ-ի հնարավորություններն այդքան մեծ չեն, ինչքան նախկինում, ու ճնշումների բանալին ինքը տեղափոխել է Լաչինի միջանցք։ Ասում է՝ այդ ճանապարհը մեր հսկողության տակ է, մենք թույլ տանք այնտեղ Ադրբեջանը հենակետեր դնի, եթե ոչ, ապա դուք էլ այստեղ․․․ ինքն ուզում է նույնացնել Մեղրիի ճանապարհի և Լաչինի միջանցքի կարգավիճակը։ Մենք ինչ տանենք-բերենք Արցախ, վերահսկողը ՌԴ-ն է, և հիմա ուզում է անել նույն բանը Մեղրիով գնացող ճանապարհի դեպքում, ինչը չի կարելի թույլ տալ»։

Արամ Սարգսյանը, որ 1999-ի հոկտեմբերի 27-ից հետո որոշ ժամանակ պաշտոնավարել է որպես ՀՀ վարչապետ, ասաց, որ ՌԴ-ն ուզում է Թուրքիայի հետ իրեն կապող և ՀՀ-ով անցնող ճանապարհն ինքը վերահսկել։ Գործիչը նույնիսկ մի պատմություն հիշեց Մեղրիի ճանապարհի թեմայով․ «Ռուսաստանը նաև դրանով փակում է Իրանի էներգետիկ ռեսուրսների արտահանման ճանապարհը։ Ի վերջո, 1999 թվականի Հոկտեմբերի 27-ն էլ եղել է դրա համար, որովհետև ՌԴ-ին ձեռնտու էր, որ Մեղրիի շրջանը փոխվի Լաչինի շրջանով, և միամտություն է մտածել, որ Ռոբերտ Քոչարյանն առանց Վլադիմիր Պուտինի համաձայնությունն ունենալու գնացել է այդ տարբերակը բանակցելու։ Դա բացառված բան է, դա ռուս-թուրքական պայմանավորվածություն է, ինչի արդյունքում տեղի ունեցավ Հոկտեմբերի 27-ը»։

Իսկ ինչպե՞ս էին այդ պայմանավորվածությունների կատարմանը խանգարում Կարենը Դեմիրճյանը և Վազգեն Սարգսյանը։ Արամ Սարգսյանն այսպես է մեկնաբանում․ «Իրենք դեմ էին այդ ծրագրին։ Վազգեն Սարգսյանը գրավոր թուղթ ունի գրած, որ «Այս ծրագիրը մերը չի, իրենցն է, դուք ստում եք»։ Երբ Ռոբերտ Քոչարյանը փորձում էր ինձ համոզել, որ Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը կողմ էին այդ ծրագրին, տարել եմ այդ թուղթը և ցույց տվել իրեն»։

Իսկ Մեղրիի միջանցքի՞, թե՞ Մեղրիի շրջանի փոխանակման մասին էր 2000-ականներին քննարկված պլանը․ «Բացարձակ սուտ է, երբ իրենք ասում են, թե քննարկվում էր խնդիրը միջանցքի տեսքով, դա խնդրի 2-րդ, 3-րդ փուլն էր։ 1999 թվականին քննարկվում էր տարբերակ, որ 1988 թվականի սահմաններով ՀՀ-ի Մեղրիի շրջանը փոխանակվում է Լաչինի շրջանի հետ։ Հստակ այդ տարբերակն էր բանակցում Ռոբերտ Քոչարյանը։ Երբ Հոկտեմբերի 27-ը եղավ, դրանից հետո ես դա բարձրաձայնեցի, հանրության ահագին մեծ ընդվզում եղավ, մարդիկ սկսեցին մտածել, որ Հոկտեմբերի 27-ը դրա համար են արել, որ Մեղրին զիջեն, Ռոբերտ Քոչարյանը ստիպված տարբերակ գտավ դրանից հրաժարվելու։ Քոչարյանն ու Օսկանյանը բազում հարցազրույցներում ասում են, որ նման տարբերակ չի քննարկվել՝ սուտ է դա։ Ես ասացի, որ Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը դեմ են եղել, և ես Վազգենի ձեռագրով թուղթ ունեմ, ուր գրել է նա, որ «Սա մեր տարբերակը չի, դուք ստում եք»։ Ինքը դա ասել է Անվտանգության խորհրդի նիստում՝ դրա մասնակիցներին»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան