Ռուսները ծախելու են Արցախը՝ հեռանան, վճարման միջոց են պահում․ Արա Պապյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.11.2024 | 17:39
ԱՄՆ-ն Ուկրաինայի ԶՈՒ-ին թույլատրել է բրիտանական Storm Shadows-ներով հարվածել Ռուսաստանի խորքին․ Times
20.11.2024 | 17:35
Քաղաքապետարանի նախկին գլխավոր մասնագետը ՀՀ-ին կվերադարձնի շուրջ 200 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ. ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով վճիռ
20.11.2024 | 17:31
Պահանջում ենք դադարեցնել Ադրբեջանի դեմ քայլերը․ Բաքուն իր հերթին է Ֆրանսիայի դեսպանին կանչել ԱԳՆ
20.11.2024 | 17:25
Դավիթ Խուդաթյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից
20.11.2024 | 17:17
Ովքեր են Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության եզրափակիչ  դուրս եկած Հայաստանի հավաքականի  մարզիկները
20.11.2024 | 17:05
Հայաստանն ու Իսպանիան բազմաշերտ համագործակցության մեծ ներուժ ունեն տնտեսության․ ՀՀ նախագահը՝ դեսպանին
20.11.2024 | 16:54
«Զանգեզուրի միջանցքն» Ադրբեջանի և Թուրքիայի միջև տրանսպորտային ոլորտի ամենամեծ նախագիծն է․ Թուրքիայի տրանսպորտի նախարար
20.11.2024 | 16:46
Կիևում և Ուկրաինայի մի շարք շրջաններում օդային հարձակման տագնապ է հայտարարվել
20.11.2024 | 16:41
Կիևում Իսպանիայի և Իտալիայի դեսպանությունները նույնպես հայտարարել են ժամանակավորապես փակվելու մասին
20.11.2024 | 16:30
Հայտնաբերվել են ալկոհոլային խմիչքի ընդհատակյա արտադրամասեր
20.11.2024 | 16:19
Էրդողանը ճիշտ չի համարում ՌԴ-ին ATACMS հրթիռներով հարվածելու՝ Բայդենի թույլտվությունը
20.11.2024 | 16:08
Փաշինյանի որոշմամբ Արթուր Դալիբալթյանը նշանակվել է Լիբանանում ՀՀ ռազմական կցորդ
20.11.2024 | 16:00
Չինաստանը հրաժարվել է ԱՄՆ պաշտպանության նախարարի հանդիպումից՝ Թայվանին զենք վաճառելու պատճառով․ CNN
20.11.2024 | 15:49
Ավինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ԱՄՆ․ ովքեր են ընդգրկված ցուցակում
20.11.2024 | 15:40
Նարիշկինը նշել է «միջուկային պատերազմի փակուղուց դուրս գալու» ճանապարհը
Բոլորը

Ուկրաինական պատերազմի գրեթե 140 օրում Ռուսաստանի գծած սցենարը չի իրականանում, և չնայած այդ հանգամանքին՝ Կրեմլը շարունակում է դերակատարում ունենալ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները պարզելու պրոցեսում։ Լավրովն այցելեց Թուրքիա, Հայաստան, ապա՝ Ադրբեջան։ Բաքվում նա հայտարարեց, թե այլևս Մինսկի խումբ չկա՝ մեղքը բարդելով Արևմուտքի վրա, ասաց, թե ղարաբաղյան պատերազմից հետո բանակցային գործընթացի աշխատանքն անցյալում է մնացել․ «Այն առաջարկները, որոնք եղել են, և որոնք երկար տարիներ քննարկվել են՝ առանց տեսանելի արդյունքների, կորցրել են իրենց այժմեականությունը։ Տեղի ունեցած իրադարձությունները հետևում են թողել այդ փաստաթղթերը, դա ուղղակի օբյեկտիվ իրականություն է։ 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում նոր գործընթացներ են սկսվել հակամարտության հետևանքները վերացնելու ուղղությամբ»։

Factor TV-ի հարցազրույցում դիվանագետ, ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանը, պատասխանելով հարցին՝ նշանակո՞ւմ է, որ ՌԴ-ն դեռ որոշող է Լեռնային Ղարաբաղի հարցով՝ տարածաշրջանից դուրս չի գալիս, և ի՞նչ ապագա է տեսնում ԼՂ-ի համար, երբ ՌԴ-ն է այսպիսի հայտարարություն անում, նշեց, որ Ռուսաստանը շատ մեծ ազդեցություն ունի Արցախի հակամարտության մեջ, անգամ՝ վճռորոշ։

«Ուրիշ բան, որ Ռուսաստանն ուզում է լինել միակ խնդիր լուծողը և այս ձևով դուրս է մղում Արևմուտքին։ Հիշեցնեմ՝ Բաքվում Լավրովի արած հայտարարությունից հետո, թե Մինսկի խումբը չկա, մեռած է, ԱՄՆ-ը պաշտոնապես հայտարարեց, որ իրենք պատրաստ են Արցախի հարցում համագործակցել, վերականգնել Մինսկի խումբը, որովհետև այդ մեղադրանքները տեղին չեն»,- հայտարարեց Արա Պապյանը։

Ինչո՞ւ է նա կարծում, որ Ռուսաստանն ունի պրոադրբեջանական դիրքորոշում․ ի պատասխան՝ նա բերում է կոնկրետ փաստ՝ սկսած 2000-ականներից Ադրբեջանին Ռուսաստանը վաճառել է միլիարդավոր դոլարների մեծաքանակ զինտեխնիկա, ինչն ակնհայտ է դարձրել, որ Մոսկվան չի կարող Երևանի դաշնակիցը լինել․ «Տարեցտարի այդ ամենը խորացավ։ Հիմա, փոխանակ Լավրովը դատապարտի Բաքվին եռանախագահների կողմից պատրաստված գործընթացի, փաստաթղթերի անօրինական ոտնահարման մեջ, խրախուսում է՝ ասելով, թե իրողությունները փոխված են։ Սա նշանակում է խրախուսել մշտական պատերազմը, որովհետև միշտ էլ կարելի է սանձազերծել պատերազմ և հետո ասել, թե իրավիճակը փոխվում է»։

Այս պարագայում ի՞նչ ճակատագիր կարող է ունենալ Արցախը։

«Արցախը ռուսները ծախել են և ծախելու են։ Հիմա իրենք այս փոքր հատվածը պահում են՝ որպես վճարման միջոց։ Այս փոքր հատվածը, որ պահում են, որևէ անվտանգային խնդիր չի լուծում Հայաստանի համար, ընդհակառակը՝ մեզ համար դա լուրջ խնդիրներ է առաջացնում։ Բայց ՌԴ-ի համար դա այն «կարթն» է, որի վրա ինքը պահում է և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին։ Եթե մեզ չհաջողվի առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում վերականգնել Մինսկի խումբը և առաջարկել միջազգային խաղաղապահներ բերել տարածաշրջան, բնականաբար, ռուսները կա՛մ գնալու են ժամկետը լրանալուց հետո՝ հիշենք, որ ժամանակավոր են խաղաղապահները և կարգավիճակ էլ չունեն, կա՛մ էլ մեծ զիջումներ են պարտադրելու ՀՀ-ին՝ ինչպես եղել է անցած 30 տարվա ընթացքում, երբ ռուսները, շահարկելով Արցախի հարցը, մեզանից կորզել են քաղաքական, տնտեսական և ռազմական զիջումներ»,- նշեց Արա Պապյանը։

Նիկոլ Փաշինյանը «տարօրինակ» է գնահատել Լավրովի միտքը Մինսկի խմբի մասին՝ հիշեցնելով, որ ինքը և Պուտինը 30 կետանոց հայտարարությունում շեշտել են, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ պետք է համագործակցեն, պետք է օգտագործեն համանախագահության պոտենցիալը՝ նրա միջազգային մանդատին համապատասխան: Արցախի փրկության հարցով Երևանի փողոցները փակող ուժերը որևէ կերպ չեն հակադարձել Լավրովին։ ԱԺԲ-ն այն քաղաքական ուժերից է, որ սուր քննադատել է ռուս պաշտոնյային։ Արա Պապյանին հարց ուղղեցինք՝ ՌԴ-ի պնդումը նշանակո՞ւմ է, որ չեն ընդունում ԼՂ-ի բնակչության ինքնորոշման իրավունքը ևս՝ ասելով, թե հակամարտության հետևանքները վերացնելու գործընթաց է գնում, և թե Մինսկի խմբի առաջարկները կորցրել են այժմեականությունը։ Հիշեցնենք՝ արևմտյան համանախագահները շեշտել են, որ ԼՂ բնակչությունն իր ապագայի հարցում դերակատարություն պիտի ունենա։

«Պիտի հասկանանք ակնհայտ բան, որ ՌԴ-ն դիմակայության մեջ է Արևմուտքի հետ, որն արտահայտվում է Ուկրաինայում պատերազմով, հետևաբար՝ հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ իր համար ավելի կարևոր են, քան հայ ժողովրդի, Հայաստանի հետ։ Հետևաբար՝ Ձեր նշած ինքնորոշումը, հայ ժողովուրդը կարևոր չէ ՌԴ-ի համար։ Ի՞նչ ապագա է սպասում՝ այն, ինչ Հադրութի հայությանն է սպասվում, ՌԴ-ն չի պաշտպանելու, ե՞րբ է իր պարտավորությունները կատարել, որ հիմա կատարի»,- ասաց Արա Պապյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան