Fitch-ը Թուրքիայի վարկանիշը «B+»-ից իջեցրել է «B»-ի․ կանխատեսումը բացասական է

Լուրեր

12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
Բոլորը

Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը իջեցրել է Թուրքիայի արտարժույթի երկարաժամկետ վարկանիշը` «B+»-ից մինչև «B»: Այս մասին ասվում է գործակալության մամուլի հաղորդագրության մեջ, գրում է swissinfo-ն։

Նշվում է, որ վարկանիշի կանխատեսումը բացասական է։

Վարկանիշի նվազեցումը պայմանավորված է Թուրքիայում գնաճի շարունակվող արագացմամբ, ինչպես նաև իշխանությունների քաղաքականությամբ, որը չի նպաստում դրա դանդաղմանը։

«Մենք ակնկալում ենք, որ Թուրքիայում 2022 թվականին միջին գնաճը կկազմի 71,4 տոկոս, որը լինելու է առավելագույնը Fitch-ի վարկանիշով երկրների շարքում, և դրա հետագա հետագիծն անորոշ է»,- ասվում է հաղորդագրությունում։

2023 թվականին, ըստ գործակալության կանխատեսումների, գնաճը Թուրքիայում միջինը կկազմի 57 տոկոս։ Fitch-ի վերլուծաբանները կարծում են, որ երկրի իշխանությունների ընդհանուր քաղաքականությունը խթանող կմնա առնվազն մինչև 2023-ի նախագահական ընտրությունները։

«Քաղաքական նկատառումներից ելնելով՝ թուրքական Կենտրոնական բանկը հիմնական տոկոսադրույքը  2021 թվականի դեկտեմբերից պահպանում է 14 տոկոսի սահմաններում՝ չնայած արագ տեմպերով գնաճին, Ուկրաինայի պատերազմի ազդեցությանը ապրանքային շուկաների վրա և շատ զարգացած երկրների դրամական միջոցների խստացմանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Գործակալության փորձագետների համաձայն՝ Թուրքիայի կառավարության կենտրոնացումը տնտեսական բարձր աճի տեմպերի վրա նպաստում է արտարժույթի պահանջարկի ավելացմանը, լիրայի թուլացմանը, միջազգային պահուստների նվազմանն ու երկրում գնաճի արագացմանը։

Էմմա Չոբանյան