Արևմտյան դաշնակիցները Թուրքիային չեն դիմել՝ Սիրիայում նոր ռազմական գործողությունը հետաձգելու համար․ Թուրքիայի ՊՆ

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում «ահաբեկիչների» դեմ ռազմական գործողությունների հետաձգումը կամ չեղարկումը բացառվում է, գրում է «Ահվալ» գործակալությունը։

Աքարը հերքել է, թե Մադրիդում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Արևմտյան դաշնակիցները Թուրքիային դիմել են՝ զերծ մնալ Սիրիայում ռազմական գործողությունից։

«Ինչպես մեր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է ասել՝ մեզ համար բացառվում է լսել, ընդունել նման բան։ Նախագահ Էրդողանի գլխավորությամբ մենք արել ենք այն ամենը, ինչ պետք է արվի մեր երկրի և մեր հողերի անվտանգությունն ապահովելու համար, և մենք վճռական ենք ու կարող ենք դա անել ապագայում»,- ասել է Աքարը։

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսելու մասին։

«Ոչ ոք չի կարող մեզ ասել, որ մենք ինչ-որ բան ենք անում միջազգային իրավունքի դեմ Սիրիայի հյուսիսում մեր գործողություններում։ Որպեսզի չվնասենք անմեղ մարդկանց, շրջակա միջավայրը և պատմական ու կրոնական կառույցները, մենք շատ զգույշ և շատ զգայուն ենք ինչպես պլանավորման, այնպես էլ կատարման փուլում»,- ասել է Աքարը։

Հավելենք, որ Թուրքիան 2016 թվականից ի վեր երեք ռազմական գործողություն է իրականացրել Սիրիայի հյուսիսում։

Էմմա Չոբանյան