Գերմանիայի ՊՆ ղեկավարը սկսում է ԶՈւ-ի ստուգումները՝ ՆԱՏՕ-ի արևելյան թևում իրավիճակի լարվածության ֆոնին

Լուրեր

16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
Բոլորը

Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը Բունդեսվերի (Զինված ուժեր) ստուգում է սկսել, որպեսզի պարզի շտաբերի, զորամասերի ու ստորաբաժանումների օպերատիվ պատրաստվածությունը՝ ՆԱՏՕ-ի արևելյան թևում իրավիճակի լարվածության ֆոնին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Dpa գործակալության հաղորդմամբ՝ Լամբրեխտը ստուգումները կսկսի Մյունսթերում (Ներքին Սաքսոնիա) Բունդեսվերի ուսումնական կենտրոն այցով, որի նպատակն է ամրապնդել համագործակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի դաշնակիցների հետ: Աղբյուրի փոխանցմամբ՝ աշխատանքներ են տարվում հաղորդակցությունների գաղտնագրման և տվյալների ավտոմատ փոխանցման առաջադեմ համակարգերի ուղղությամբ։

Նախատեսվում է ՊՆ ղեկավարի այցը Կոլբից-Լեցլինգեր Հիթում (Սաքսոնիա-Անհալթ) մարտական պատրաստության կենտրոն: Այնտեղ Քրիստին Լամբրեխտը կզրուցի զինծառայողների հետ, ովքեր պատրաստվում են մասնակցել Մալիում Բունդեսվերի խաղաղապահ առաքելությանը։

Այս շաբաթվա վերջին նախատեսվում է նաև օբյեկտների ստուգում Լյունեբուրգում և Օլդենբուրգում (Ներքին Սաքսոնիա): Փորձարկումը կավարտվի օգոստոսի 24-ին Մեկլենբուրգ-Պոմերանիայում։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ավելի վաղ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն կավելացնի իր արձագանքման ուժերի (NRF) հզորությունը՝ մոտ 40,000-ից հասցնելով 300,000-ի:

Հունիսի 28-30-ը Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ որոշում է կայացվել Սառը պատերազմից ի վեր ուժերի ամենամեծ ռազմական տեղակայման մասին։ Գերմանիան, մասնավորապես, Լիտվայում կղեկավարի 3000-5000-անոց մարտական բրիգադը։

Տաթև Ֆռանգյան