Կապսի ջրամբարի կառուցման աշխատանքների մեկնարկի համար Կառավարությունը 2022թ․ պետբյուջեում վերաբաշխումներ է կատարել

Լուրեր

16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռազմավարական կարևոր նշանակության Կապսի ջրամբարի կառուցման աշխատանքների մեկնարկի և «Կապսի ջրամբարի և օժանդակ կառուցվածքների կառուցում» շինարարական աշխատանքների պայմանագրով նախատեսվող կանխավճարի գումարի վճարումն ապահովելու նպատակով ՀՀ Կառավարությունը 2022 թվականի պետական բյուջեում կատարել է վերաբաշխումներ և հատկացրել լրացուցիչ ֆինանսական միջոցներ՝ կանխավճարը հատկացնելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։

««Ոռոգման համակարգի առողջացում» ծրագրի՝ «Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման ծրագրի շրջանակներում ջրային տնտեսության ենթակառուցվածքների հիմնանորոգում» միջոցառման շրջանակներում, կնքման փուլում է «Կապսի ջրամբարի և օժանդակ կառուցվածքների կառուցում» շինարարական աշխատանքների պայմանագիրը, որի շրջանակներում նախատեսվում է կանխավճարի վճարում՝ միայն վարկային միջոցներից։

Ծրագիրն ընդգրկում է Կապսի պատվարի կայունացում և վերականգնում, առաջին փուլով նախատեսվում է 25 մլն մ3 ծավալով ջրամբարի կառուցում, իսկ հետագայում՝ մինչև 60 մլն մ3: Այն ներառվելու է ջրային ռեսուրսների համատեղված կառավարման շրջանակում, Ախուրյանի գետավազանի ջրային ռեսուրսների առավել կայուն կառավարման ապահովման համար: Կկառուցվի ինքնահոս ոռոգման փակ ցանց, որի արդյունքում մարզում կոռոգվի 8000 հա լրացուցիչ վարելահող, ինչպես նաև ջրապահովվածություն կստեղծվի 3000-4000 հա վարելահողերի համար: Կապսի ջրամբարի կառուցումը հնարավորություն կտա մարզի Ախուրյանի և Անիի տարածաշրջանների շատ համայնքներում հացահատիկի ինքնահոս համակարգով մշակությունից անցնելու, ինչպես ինտենսիվ, այնպես էլ բարձրարժեք գյուղատնտեսական մշակաբույսերի և այգիների հիմնմանը:

Նշված տարածաշրջանների 1400-1600 մ բարձրություններում հնարավոր կլինի ավելի քան 3000 հա գարու ցանքերը փոխարինել կաթիլային ոռոգմամբ ինտենսիվ այգիներով»,- ասվում է հաղորդագրությունում: