Հայաստանում անպտղության ցուցանիշը 16,8 տոկոս է․ ԱՀԿ չափանիշներով սա մտահոգիչ թիվ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Հայաստանում անպտղության ցուցանիշը 16,8% է։ Այս ցուցանիշը բարձր է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաստատած սահմանային ցուցանիշից. ԱՀԿ չափանիշներով սա բավականին մտահոգիչ ցուցանիշ է:

«Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» հասարակական կազմակերպությունը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ 2020-21 թթ.-ին իրականացրել է «Անպտղության տարածվածությունը ՀՀ բնակչության շրջանում» հետազոտություն։ Հարցմանը մասնակցել է վերարտադրողական տարիքի 3000 անձ Երևանից և ՀՀ բոլոր մարզերից:

«Անպտղության տարածվածությունը Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի սեռական և վերարտադրողական առողջության ծրագրի համակարգող Նարինե Բեգլարյանը նշեց, որ կատարված հետազոտության տվյալների համաձայն՝ ՀՀ-ում առաջնային անպտղություն ունի հարցվողների 1,7%-ը: Դրանք այն զույգերն են, որոնք անցյալում երեխա չեն ունեցել և 12 կամ ավել ամիս կանոնավոր, անպաշտպան սեռական հարաբերությունների պարագայում չեն հասել հղիության:

Երկրորդային անպտղություն ունի հարցվողների 15,1%-ը: Դրանք այն զույգերն են, որոնք անցյալում ունեցել են առնվազն 1 երեխա, սակայն վերջին 12 կամ ավել ամիս կանոնավոր, անպաշտպան սեռական հարաբերությունների պարագայում չեն հասել հղիության:

Բեգլարյանի խոսքով՝ վերարտադրողականությունը ՀՀ-ում չի ապահովվում, առկա է նաև անպտղության խնդիրը. «Դա մեզ համար օրհասական խնդիր է, անհրաժեշտ է օր առաջ միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի անպտղության ցուցանիշը լավանա և այդ պոտենցիալը ևս օգտագործվի վերարտադրողականությունն ապահովելու համար»:

Մանրամասները՝ տեսանյութում: