Սոչիում ջրհեղեղը մեքենաները քշել է ծով․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

19.11.2026 | 20:30
«Ճողոպրել է բանակից», «Վիրավորվել եմ»․ հեռակա բանավեճ Փաշինյանի և «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 20:16
Ոստիկանները կանխել են գողություն կատարած երիտասարդների փախուստը․ երկու անձ ձերբակալվել է. ՆԳՆ
19.11.2026 | 20:00
Փաշինյանի առաջարկն ընդդիմությունը չպիտի ընդունի․ Սերժ Սարգսյանը ևս խոստանում էր վարչապետ չառաջադրվել․ Գևորգ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 19:48
ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում
19.11.2026 | 19:35
«Արջ քորող»-ից մինչև «եղկելի»․ Գալյանի նախագիծը Փաշինյանին չի հուզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 19:26
ՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնություն
19.11.2026 | 19:11
ՄԱԿ-ի դատարանը վճռել է, որ Մյանմարը ռոհինջաների նկատմամբ ցեղասպանություն է իրականացրել
19.11.2026 | 19:00
«Խոսելու ժամանակը կգա»․ դատավոր Գևորգ Պողոսյանը՝ իր մեղադրանքի մասին
19.11.2026 | 18:50
Նախարարը հորդորում է, որ համայնքի ղեկավարներն ինձ դատի տան, բայց ինքը չի տալիս․ Իրինա Յոլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 18:37
Պուտինը պատմել է «փոխզիջումների» մասին, որոնց պետք է համաձայնել՝ պատերազմը դադարեցնելու համար
19.11.2026 | 18:29
Իտալական ակումբը պայմանագիր է կնքել շան հետ
19.11.2026 | 18:20
Հովհաննես Հովհաննիսյանը ևս 5 տարի կշարունակի լինել ԵՊՀ ռեկտոր
19.11.2026 | 18:10
Լատվիայի նոր կառավարությունը խոստացել է երկրի «ապառուսականացում» իրականացնել և սահմանափակել ռուսերենի օգտագործումը
19.11.2026 | 17:59
Ռուսաստանի պատասխանն ավելի ցավոտ կլինի․ Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է Ղրիմի կամրջին ուկրաինական հարվածները
19.11.2026 | 17:52
Նախազգուշացում եմ հայտարարում 75 համարի տակ հանդես եկող պատգամավորին․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սոչիում տագնապի ահազանգ է հնչել հերթական ջրհեղեղի պատճառով. բնակիչները հայտնել են, որ բակերն ու շենքերի մուտքերը ջրով են լցվել։ Այս մասին հայտնում է ռուսական НТВ հեռուստաալիքը։

Արևելյան Դագոմիս գետը հորդառատ անձրևների պատճառով դուրս է եկել ափերից ու հեղեղել բազմահարկ բնակելի շենքերի բակերը և քաղաքի թաղամասերից մեկի մուտքերը։ Ողջ քաղաքում հնչում են տագնապի ազդանշանները։ Ականատեսները պատմել են, որ Բաթումիի մայրուղում ջրի հոսքը մեքենաները քշում է ուղիղ ծովը։

Դագոմիս գյուղում մեկ ժամում 86 մմ տեղումներ են գրանցվել։

«Մեքենաները ջրի տակ են հայտնվել, մի քանի փողոցներում հեղեղվել են շենքերի առաջին հարկերը»,- գրում են ռուսական լրատվամիջոցները։

Տեղի բնակիչներն «ամբողջ գիշեր արթուն են մնացել՝ անհանգստանալով իրենց ունեցվածքի համար»։ Քաղաքացիները փորձում են փրկել նաև բակերում կայանված մեքենաները, որոնք հեղեղը քշել է ծով։ Տուժածների մասին առայժմ չի հաղորդվում։

Մանրամասները՝ տեսանյութում

Տաթև Ֆռանգյան