Լիզ Թրասը հավակնում է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնին

Լուրեր

16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
16.09.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 16:29
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին
16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
Բոլորը

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը որոշել է առաջադրվել Պահպանողական կուսակցության ղեկավարի և Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում,  հայտնում է Sky news-ը։ Նա հայտարարել է, որ իր թեկնածությունն է առաջադրում կուսակցությունը ղեկավարելու համար՝ դառնալով այդ պաշտոնի արդեն 10-րդ հավակնորդը։

«Ես առաջադրվելու եմ որպես պահպանողական և կառավարելու եմ որպես պահպանողական: Ես առաջադրվում եմ, քանի որ կարող եմ առաջնորդել մարդկանց, պահել խոստումներս և ամուր որոշումներ կայացնել», – գրել է նա The Telegraph-ի սյունակում:

Քաղաքական գործիչը խոստացել է իր վարչապետության առաջին իսկ օրվանից սկսել հարկերի կրճատումը երկրում։ Նա, մասնավորապես, նշել է, որ մտադիր է նվազեցնել կորպորատիվ հարկերը, ինչպես նաև չեղարկել ազգային ապահովագրական համակարգին վճարումների ավելացումը։

Հայտնի է, որ 46-ամյա Թրասը համարվում է Բորիս Ջոնսոնի պոտենցիալ իրավահաջորդը և, ըստ հարցումների, ճանաչված է Պահպանողական կուսակցության անդամների շրջանում: Թրասը պատգամավոր դարձավ 2010 թվականին, որից հետո սկսվեց նրա կարիերայի առաջընթացը։

Տաթև Ֆռանգյան