Ադրբեջանը բավական ագրեսիվ է գործում․ Արցախի մշակութային ժառանգությունը հայտնվել է ոչնչացման վտանգի մեջ․ Արցախի ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Լուրեր

24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:37
Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորությունները
24.06.2026 | 20:24
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ԻԼԻՊ-ի հետ կապված կասկածյալ է սպանվել
24.06.2026 | 20:10
Զինվորի տունը՝ նաև երեխաների համար․ վերականգնողական նոր բաժանմունք է բացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մշակութային անվտանգությունը ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչներից է, հատկապես փոքր ազգերի համար, մասնավորապես մեր ժամանակներում: Մի կողմից համահարթեցումը, մշակութային ուծացումը, մշակութային էքսպանսիան, մյուս կողմից էլ պատերազմներն իրական սպառնալիք են մշակութային ժառանգության պահպանման համար: Այս դեպքում ելքը մեկն է. երկրի սահմաններն անձնազոհաբար պաշտպանելուն զուգահեռ պաշտպանել քո դարավոր պատմության ու քաղաքակրթության վկա հանդիսացող հոգևոր ու նյութական մշակութային ժառանգությունը:

Մշակութային ժառանգության պաշտպանության ու պահպանման խնդիրներով մտահոգ մի խումբ գիտնականներ, հավաքվելով այս գաղափարի շուրջ, ստեղծել են այդ մարտահրավերներին դիմակայելու միջոցներ, գործիքներ:

Հուլիսի 6-ին, Ստեփանակերտի Պոլ Էլյուարի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոնում միանգամից երեք շնորհանդես էր՝ Համլետ Պետրոսյանի և Նժդեհ Երանյանի «Արցախի կոթողային մշակույթը», Համլետ Պետրոսյանի և Հայկուհի Մուրադյանի «Արցախի մշակութային ժառանգությունը հարձակումների թիրախում» գրքերի և «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» www.monumentwatch.org կայքի։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության կայքից։

ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանն իր երախտագիտությունը հայտնեց հեղինակներին՝ նշելով, որ գրքերն ու կայքը կարևոր զենք են լինելու մեր մշակութային ժառանգության պահպանման համար տարվող պայքարում. «Արցախի մշակութային ժառանգությունը հայտնվել է ոչնչացման վտանգի մեջ: Մեր վանքերը, հնամենի խաչքարերը, մեր հուշարձաններն Արցախի դարավոր գոյության պատմական վկաներն են: Ժողովրդին զրկել իր մշակույթից, կնշանակի զրկել ապագա ունենալու հնարավորությունից: Մենք պետք է պայքարենք ցանկացած միջոցով:»

«Լավ թիմ է ձևավորվել՝ ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պ.գ. դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյան, պ.գ.թ. Նժդեհ Երանյան, պ.գ.թ. Հայկուհի Մուրադյան և ուրիշներ, որոնք լուրջ աշխատանքներ են կատարել: Կարծում եմ՝ դրանք ավելի շատ պետք է ներկայացնենք գիտական շրջանակներում, քանզի այսօր Ադրբեջանը բավական ագրեսիվ է գործում»,- իր խոսքում նշեց ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը:

Համլետ Պետրոսյանն, ով ծնունդով արցախցի է, վստահեցրեց, որ այսուհետ անելու է առավելագույնը՝ իր մասնագիտական կարողություններով ու պաշարով ծառայելով Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը. «Ես համեստ աշակերտի պես փորձել եմ կատարել իմ աշխատանքը, երբեք իմ պատկերացումներին համապատասխան չեմ գրել ինչ որ բան: Մեր ուժը, առաջընթացը կայանում է թիմային աշխատանքի մեջ: Մենք ոչինչ չենք հնարել, ոչինչ չենք ավելացրել, արձանագրել ենք փաստեր՝ հերքելով ադրբեջանցի գործընկերների մոտեցումները:»

Հեղինակները հակիրճ ներկայացրեցին գրքերն ու կայքը՝ առանձին բաժիններով, առավելություններով ու հնարավորություններով:

«Արցախի մշակութային ժառանգությունը հարձակումների թիրախում» գրքույկը ստեղծվել է ԱՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ: Աշխատանքների իրականացմանն աջակցել է նաև ՀԲԸՄ-ը: