Ֆրանսիայի դեսպանատանը Երերույքում հետազոտություններ իրականացրած գիտնականներին հանձնվեց «Եվրոպա Նոստրա»-ի մրցանակը

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը մայիսի 2-ին մի խումբ գիտնականների հանձնվեց Եվրոպական հանձնաժողովի և «Եվրոպա Նոստրա» ասոցիացիայի խորհրդանշական մրցանակը, որը տրվել է «Հնագիտական հետազոտություններ՝ ուղղված Երերույքի պահպանությանը (Հայաստան/Ֆրանսիա)» ծրագրի համար:

Մրցանակը տեղադրվելու է Երերույքի տաճարի պատին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին ընդգծեց, որ Շիրակի մարզի միջնադարյան և վաղ քրիստոնեական շրջանի Երերույքի համալիրը խորհրդանշական վայր է: «Այն նախկին մայրաքաղաք Անիին բավականին մոտ է, և ասում են, որ առեղծվածային վայր է, բայց այդ առեղծվածի գոնե մի մասը բացահայտվել է, որովհետև հուշարձանը բավականին լուրջ հետազոտությունների առարկա է դարձել, որն իրականացվել է 2009-2016 թվականներին Պատրիկ Տոնապետյանի ղեկավարությամբ»,-շեշտեց դեսպանը:

Նրա խոսքով՝ «Եվրոպա Նոստրա»-ի մրցանակն արժևորում է այն ամբողջ գիտական աշխատանքը, որը կատարվել է, և նրանց, ովքեր իրականացրել են ծրագիրը: «Մրցանակը նաև հարգանքի տուրք է հայկական ժառանգությանը այն պահին, երբ այդ ժառանգությունը սպառնալիքի տակ է ժամանակի և բնական տարերքների ազդեցության ներքո, մարդկանց բարբարոսությունների պատճառով: Այս պահին խոսքս այն մտահոգիչ լուրերի մասին է, որ մեզ են հասնում Լեռնային Ղարաբաղից: Սա նաև հրավեր է շարունակելու մեր ջանքերը վերականգնման միջոցով, որին աջակցում է ԱՄՆ դեսպանությունը և արժևորման ու ցուցանակների ծրագրերի միջոցով, որին աջակցում է Ֆրանսիայի դեսպանությունը: Այս տարի ծրագրին հատկացնում ենք 600 հազար եվրո»,-տեղեկացրեց դեսպանը:

Եվրոպական միության պատվիրակ Վասիլիս Մարագոսն էլ շեշտեց՝ Հայաստանն ունի հազարամյա պատմություն, շատ վառ մշակույթ, բացառիկ գանձեր՝ եկեղեցիներ, հուշարձաններ, վանքեր, ձեռագրեր, որոնք փառավոր անցյալի վկայությունն են:

«Հայաստանը միայն բաց երկնքի տակ թանգարան չէ, նրա ժառանգությունը նպաստում է սոցիալական ու մշակութային կյանքի զարգացմանը, և բոլորս պարտավոր ենք այնպես անել, որ այդ ժառանգությունը պահպանվի և արժևորվի»,-նշեց Մարագոսը:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը հիշեցրեց, որ Երերույքը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության նախնական ցանկում, սակայն նախարարությունը նախատեսում է անել հնարավորը, որ այն ընդգրկվի հիմնական ցանկում: «Հաշվի առնելով հուշարձանի պատմաճարտարապետական և գիտական բացառիկ նշանակությունը՝ նախարարության պատվերով և ֆինանսավորմամբ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կողմից պատրաստվել է և 2021 թվականի մայիսի 21-ին կայացած գիտամեթոդական խորհրդում հավանության է արժանացել Երերույքի տաճարի և փոքր դամբարանի ամրակայման, մասնակի վերականգնման նախագիծը: Բոլորովին վերջերս նախագիծը Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի կողմից ներկայացվել ու արժանացել է ԱՄՆ դեսպանների մշակութային պահպանություն հիմնադրամի դրամաշնորհին»,-ասաց փոխնախարարը:

Նա կարևորեց այն հանգամանքը, որ «Եվրոպա Նոստրա»-ն միշտ ուշադրության կենտրոնում է պահել Երերույքի տաճարը և 2016 թվականին այն ներառել է կազմակերպության 7 ամենավտանգված հուշարձանների ցանկում:

Միջոցառմանը ներկա էր «Եվրոպա Նոստրա»-ի փոխնախագահ Քրիստինա Լոլիոն:

Հավաստիացնում է՝ մրցանակն արժևորում է այն արտակարգ աշխատանքը, որ արել են բոլորը: «Այս ծրագիրը վաղուց է ծնվել. սկզբում Երերույքը բավականին ռիսկային հնավայր էր: Ամեն տարի մենք ընտրում ենք 7 ամենավտանգված վայրը: Այժմ այդ ցանկում 70 հնավայր կա: Տասը տարի առաջ է ծրագիրը մեկնարկել: Ընդամենը երկու օրինակ ունենք, որ վտանգված վայրերը դուրս են եկել դժվարին վիճակից: Երերույքը դրանցից մեկն է»,-շեշտեց նա և հավելեց՝ մրցանակը շնորհվել է հետազոտական աշխատանքի համար, ինչը նշանակում է, որ գործելուց առաջ պետք է մտածել, ինչը պահանջում է ժամանակ, բավականին մեծ ջանքեր ու տնտեսական աջակցություն:

Ֆրանս-հայկական հնագիտական արշավախմբի ղեկավար Պատրիկ Տոնապետյանն ասաց՝ արշավախումբը սկիզբ է առել Ֆրանսիայի Էքս-Մարսել համալսարանից և Երերույքում աշխատել է 2009-2016 թվականները՝ սերտ համագործակցելով Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Գյումրիի երկրաբանական թանգարանի հետ:

«Փորձելով բացահայտել այն առեղծվածները, որ կային այդ բարդ համալիրում՝ մենք բազմամասնագիտական խումբ կազմեցինք՝ դասական (ընդերքի) հնագետներ, շարվածքների մասնագետ, հնագետ-մարդաբան, երկրաչափագիր, տեղագրության մասնագետ, ճարտարապետ-տեղագրագետ, գծանկարի մասնագետ և հայագետ, արվեստի ու ճարտարապետության մասնագետ»,-նշեց նա: Արշավախմբին աջակցել են պրակտիկանտներ, ասպիրանտներ:

Կատարված աշխատանքի մասին մի շարք հոդվածներ են հրապարակվել: Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ և «Եվրոպա Նոստրա» ասոցիացիայի շնորհիվ 2020-ին ամփոփիչ աշխատություն է լույս տեսել:

Հունիսին Տոնապետյանը վերադառնալու է Երերույք՝ աշխատանքը շարունակելու համար:

Մրցանակների հաղթողները հայտարարվել էին դեռ 2023 թվականին:

Երերույքի վաղ քրիստոնեական և միջնադարյան հնավայրում 2009-2021 թվականներին տարբեր ազգերի փորձագետներ իրականացրել են գիտական, բազմամասնագիտական և էկոլոգիայի ոլորտում առաջատար հետազոտական աշխատանքներ:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը ֆինանսավորել է Երերույքի գիտական աշխատանքների և պեղումների մի մասը, ինչպես նաև հնավայրին նվիրված ֆրանսերեն-հայերեն երկլեզու աշխատության հրատարակումը: Դեսպանությունն այժմ աջակցում է Երերույքում ցուցանակների և գիտական հետազոտությունների պիլոտային ծրագրին, որը հաստատվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։