ՆԱՍԱ-ն հաջողությամբ մի քանի արձակում է իրականացրել Հարավային կիսագնդից

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շաբաթը սկսել ենք Հարավային կիսագնդից ՆԱՍԱ-ի կողմից իրականացվող առաքելություններով, որոնցից մեկը տեղի ունեցավ Ավստրալիայի Առնհեմ տիեզերական կենտրոնից:

«Ամերիկայի ձայն»-ը գրում է, որ տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ դա Ավստրալիայի պատմության մեջ առաջին կոմերցիոն հրթիռի արձակումն էր:

Հրթիռը ուներ հատուկ սարքավորումներ «Alpha Centauri» աստղային համակարգը դիտարկելու համար, որը ըստ «Equatorial Launch Australia»-ի, կարող է տեղի ունենալ միայն Հարավային կիսագնդից:

Այժմ տեղափոխվենք Նոր Զելանդիա, որտեղ օդատիեզերական արտադրող «Rocket Lab»-ի Էլեկտրոն հրթիռը տեղափոխում է ՆԱՍԱ-ի «CAPSTONE» սարքը՝ լուսնի վրա հիմնված «Gateway» անունով տիեզերակայանի ուղեծրի ճանապարհը քարտեզագրելու համար: ՆԱՍԱ-ն «Gateway»-ն անվանում է «բեմադրման կետ» խորը տիեզերքի երկարաժամկետ հետազոտության համար:

Ամերիկայի Անկախության օրը, 1997 թվականի հուլիսի 4-ին էր, երբ ՆԱՍԱ-ի գիտնականները լուր ստացան, որ «Mars Pathfinder»-ը վայրէջք էր կատարել Կարմիր մոլորակի վրա: «Pathfinder»-ը առաջին ռոբոտային ռովերն էր, որն այցելել էր Մարս: Այն Մարսից հետ էր ուղարկել հինգ հարյուր հիսուն պատկերներ, ինչի շնորհիվ այս առաքելությունը շատ հաջողված էր համարվել:

Միևնույն ժամանակ, Եվրոպայի ամենաբարձր գործող հրաբխի՝ Էթնա լեռան հետազոտողները փորձարկում են նոր սերնդի ռովերներ Լուսին ուղարկելու համար: Եվրոպական տիեզերական գործակալության և Գերմանիայի օդատիեզերական կենտրոնի գիտնականները ռոբոտներին փորձարկում են կատաղի քամիներով կոշտ տեղանքում, ինչը նմանակում է լուսնի մակերեւույթը:

«Մենք ռոբոտներին տեղաշարժելու համար օգտագործում ենք հապտիկ կարգավորիչներ: Հապտիկ արձագանքի շնորհիվ կարելի է զգալ այն, ինչ զգում է ռոբոտը: Այսպիսով, եթե շարժեք հապտիկ սարքը, և ռոբոտը դիպչի որևէ խոչընդոտի, ինքներդ կզգաք այդ հպումը»,- ասել է «ESTEC Human Robot Lab»-ից Թոմաս Կրյուգերը:

Էթնա լեռան թիմը նաև նշել է, որ հավանական է, որ ապագայում տիեզերական հետազոտություններում մարդկանց փոխարինեն ռոբոտները: