Ի՞նչ է տեղի ունեցել Ելփինում․ ադրբեջանական հերթական ագրեսիայի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 00:17
Մարկո Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
Բոլորը

Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի ճանապարհին կից գտնվող հացատան մոտ կայանված մեքենայի վրա են երեկ կրակել ադրբեջանական դիրքերից։ Հակառակորդի հենակետերը դիմացի սարին են տեղակայված։

Դեպքի մասին հացատան տնօրենը խոսել չցանկացավ․ նախօրեի դեպքից հետո դեռ ուշքի չեն եկել։ Մեքենայում այդ պահին մարդ չի եղել։ Կրակոցը, ըստ ականատեսների, խոշոր տրամաչափի զինատեսակից է եղել․ գնդակը վնասել է մեքենան և դուրս եկել մյուս կողմից։

ՀՀ Պաշտպանության նախարարության՝ երեկ տարածած հաղորդագրության մեջ ևս նշվում է, որ օգտագործվել են խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հակառակորդը կրակ է բացել Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, նաև՝ դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների, ինչի արդյունքում ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։

Կրակոցի ձայները, որ հիմնականում հայկական դիրքերի ուղղությամբ են լինում, լսելի են նաև Ելփին գյուղում։

Ադրբեջանցիներն այս տարածքում դիրքավորվել են 2018 թվականին՝ իրենց դիրքերն առաջ տալով չեզոք գոտու հաշվին։ Դրա հետևանքով միջպետական ճանապարհի Արենի-Ելփին գյուղերի հատվածը հայտնվել է ուղիղ նշանառության տակ: Ելփին գյուղը, բարեբախտաբար, նշանառության տակ չէ։

3 օր առաջ ադրբեջանական կողմը կրակ էր բացել նույն մարզի Խաչիկ գյուղի ուղղությամբ։ Կրակոցները բավականին ինտենսիվ են եղել և դադարել են միայն հայկական կողմի պատասխանից հետո։ Թիրախավորել էին գյուղի մերձակա ճանապարհին շինաշխատանքներ իրականացնողներին։ Կրակոցների հետևանքով ոչ ոք չէր տուժել, վնասվել է համայնքապետ Հովիկ Սմբատյանի ծառայողական «Նիվա» մակնիշի ավտոմեքենան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան