Եթե լավ շենք ունենանք, թանգարանի այցելուների թիվն էլ կմեծանա. Նունե Ավետիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Պաշտոնյաները հաճախ չեն գալիս թանգարան. գուցե շատ զբաղված են։ Նրանք պաշտոնական հատուկ հյուրերին գերադասում են տանել, օրինակ, Փարաջանովի, Էրեբունու, Հայոց ցեղասպանության թանգարաններ. դրանց շենքերը լավն են: Եթե մենք էլ լավ շենք ունենանք, պաշտոնյաներն էլ, հյուրերն էլ ավելի հաճախ կայցելեն մեր թանգարան»,- Factor TV-ի հետ զրույցում ասում է Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանը:

Նրա խոսքով` չնայած թանգարանը քաղաքի կենտրոնում է, շատերը չգիտեն դրա տեղը, չկան ուղղորդող ցուցանակներ զբոսաշրջիկների համար: Թանգարանը հիմնադրման օրից շենքային պայմանների հետ կապված խնդիրներ ունի։

«Այն բնակելի շենքի տակ է, անընդհատ խնդիրներ են առաջանում բնակիչների հետ կապված. պատահել է, որ հենց այցելուների ներկայությամբ խողովակ է պայթել, ջուր է կաթացել թանգարան»,- ասում է տնօրենը։

Ժամանակակից արվեստի թանգարանի 3000 նմուշների ընդամենը 10 տոկոսն է ցուցադրվում. դրանց ցուցադրման համար տարածք է հարկավոր, որը թանգարանը չունի:

Նունե Ավետիսյանը հիշում է՝ թանգարանի հիմնադիր Հենրիկ Իգիթյանը մինչև կյանքի վերջին պահերը խոսում էր թանգարանի շենքի մասին. «Ասում էր` տվեք ինձ այս տարածքի տասնապատիկը, և ես այն կլցնեմ կտավներով: Մեր ժամանակակից նկարիչները պատրաստակամ են իրենց գործերը նվիրելու հարցում, պարզապես ցուցադրվելու հնարավորություն չունեն»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան