ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի նախկին ղեկավարներ Զեպ Բլատերը և Միշել Պլատինին անմեղ են ճանաչվել կոռուպցիայի մեղադրանքով

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Շվեյցարացի դատավորներն ուրբաթ ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Զեպ Բլատերին և ֆրանսիական ֆուտբոլի լեգենդ Միշել Պլատինիին անմեղ են ճանաչել կոռուպցիայի մեղադրանքով, գրում է DW-ն:

«Իմ պայքարը պայքար է անարդարության դեմ: Ես հաղթեցի առաջին խաղում»,- ասել է Պլատինին արդարացման դատավճռի վերաբերյալ:

Դատախազներն արդարացրել են Բլատերին՝ 2011 թվականին Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին ավագ և մենեջեր Պլատինիին ՖԻՖԱ-ի միջոցներից 2 միլիոն շվեյցարական ֆրանկ (2,06 միլիոն դոլար) ապօրինաբար փոխանցելու մեղադրանքով: Բլատերը ղեկավարել է ֆուտբոլի համաշխարհային կառավարող մարմինը 17 տարի: ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Պլատինին հույս ուներ նրան փոխարինել։

Մեղադրող կողմը երկուսի համար էլ 1 տարի 8 ամիս ժամկետով պայմանական պատիժ էր պահանջում: Պլատինին նաև կտուգանվեր վճարման համար՝ գումարած հարկերը:

«Ուզում եմ կիսել իմ ուրախությունն իմ բոլոր սիրելիների հետ, որ վերջապես արդարադատությունը հաստատվեց 7 տարվա ստից և մանիպուլյացիաներից հետո»,- ավելացրել է Պլատինին, որը 2015 թվականին Բլատերի հետ միասին 8 տարով զրկվել էր ֆուտբոլից։

Հունիսի 8-ից 22-ը տևած դատավարության ընթացքում երկու նախկին ֆուտբոլային ղեկավարները պնդել են, որ որևէ սխալ արարք չեն կատարել:

Վճարման մասին տեղեկություններն ի հայտ եկան այն բանից հետո, երբ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը 2015 թվականին ՖԻՖԱ-ում կաշառակերության, խարդախության և փողերի լվացման հետաքննություն սկսեց: Շվեյցարիայի դատախազներն այնուհետև առանձին գործ հարուցեցին, որը հանգեցրեց հետաքննության։

Պլանտինին աշխատել է որպես տեխնիկական խորհրդատու՝ տարեկան 300,000 շվեյցարական ֆրանկ (306,742 դոլար) աշխատավարձով 1998-ից 2002 թվականներին: Բլատերը դատարանին հայտնել է, որ ՖԻՖԱ-ն այն ժամանակ ամենաշատն այդքան գումար կարող էր վճարել ֆինանսական դժվարությունների պատճառով: Պլատինիի աշխատավարձի մնացած մասը պետք է վճարվեր ավելի ուշ։

Դատարանը պնդել է, որ Պլատինին «2011 թվականին ՖԻՖԱ-ին է ներկայացրել ենթադրաբար մտացածին հաշիվ-ապրանքագիր 1998-2002 թվականներին ՖԻՖԱ-ի խորհրդականի իր գործունեության համար (ենթադրյալ) պարտքի համար»:

Բլատերը պնդում էր, որ 2,06 միլիոն դոլար վճարումը «ջենթլմենական համաձայնություն» էր զույգի միջև մատուցված ծառայությունների համար:

Տաթև Ֆռանգյան