Ճապոնիայի նախկին վարչապետ Աբեն մահացել է արյան կորստի պատճառով
Քաղաքականություն
08.07.2022 | 17:47Բժիշկները կարծում են, որ Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի՝ հարձակումից հետո մահվան պատճառն արյան կորուստն է եղել, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Մեզ չի հաջողվել ամբողջությամբ դադարեցնել արյունահոսությունը, ցավոք, սրտի բաբախյունը չի վերականգնվել»,- շեշտել են հիվանդանոցից։
Ճապոնիայի նախկին վարչապետ Աբեն հարձակման ժամանակ երկու հատվածում՝ սրտին ու պարանոցին հարված է ստացել։
Սինձո Աբեն հարձակման է ենթարկվել տեղական ժամանակով ժամը 11.30-ի սահմաններում Ճապոնիայի Նարա քաղաքում՝ փողոցային ելույթի ժամանակ։
Տաթև Ֆռանգյան