Մենք դաշնակից ենք նոր իշխանությանը. Գարեգին Չուգասզյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 18:09
Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին
13.11.2026 | 17:59
Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը
13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
Բոլորը

Հայաստանը հիմա գտնվում է անցումային ժողովրդավարության փուլում և այս ընթացքում մենք դաշնակից ենք նոր իշխանությանը. այսօր Մատենադարանի մոտ տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասաց Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը՝ նշելով, որ առանց այս փուլի չի լինում անցում դեպի ժողովրդավարություն:

Հիշեցնենք, որ  Չուգասզյանը ապրիլի 24-ին էր դուրս եկել ընդհատակյա գործունեությունից ու անմիջապես ձերբակալվել: Նույն օրվանից Չուգասզյանը անժամկետ հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով մինչև մայիսի 27-ը ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին:

«Եվ այդ փուլն ունի իր օրենքները: Անցումային ժողովրդավարության ժամանակ հնարավոր չէ այն ինստիտուտները, որոնք ձևավորվել են բռնակալության օրոք, կլինի դա ներկայացուցչական ինստիտուտ՝ Ազգային ժողով, կամ  դատարաններ, հնարավոր չէ միանգամից մաքրել: Դրանք բոլորը վարակված են: Եվ ժողովրդավարական ուղղակի ճնշումը պիտի անընդհատ ներկա լինի: Ժողովրդավարության այս փուլում գոյություն ունի անցումային արդարադատության համաշխարհային փորձ, որը անբաժան մաս է կազմում, և պետք է այդ փորձը կիրառենք, ստեղծենք նորը: Դրանք հենվում են ժողովրդի ճնշման գործիքների վրա: Մենք՝ Հիմանդիր խորհրդարանը՝ որպես քաղաքական ուժ, գտնում ենք, որ մեր դերը պետք է լինի ամեն կերպ աջակցել հեղափոխությանը»,- ասաց Չուգասզյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում: