Վայոց ձորի մարզի Էրթիչի հանքավայրի տարածքում աշխատանքներ են իրականացվելու. ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ
Հուլիսի 8-ին Էրթիչի հանքավայրի տարածքում պայթեցման աշխատանքներ են իրականացվելու:
«Հարգելի՛ քաղաքացիներ, հուլիսի 8-ին ժամը 16-16:30 ընկած ժամանակահատվածում Վայոց ձորի մարզի Էրթիչի քվարցիտների բաց հանքավայրի տարածքում մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են պայթեցման աշխատանքներ»,- նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Նախարարությունից խնդրում են չանհանգստանալ: