Ռուսներն առաջատարն են Թուրքիայում անշարժ գույք գնող օտարերկրացիների շարքում

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսները 2022 թվականի առաջին հինգ ամիսներին Թուրքիայում անշարժ գույք գնող օտարերկրացիների շարքում առաջատար են դարձել։ Այս մասին հայտնել է Kalinka Group-ը, գրում է Ինտերֆաքսը։

«Օտարերկրյա գնորդների մասնաբաժինը Թուրքիայում անշարժ գույքի գործարքների ընդհանուր կառուցվածքում 2022 թվականի հունվարից մինչև մայիս կազմել է գրեթե 5 տոկոս։ Եվ ռուսներն այս տարի առաջատար դիրք են զբաղեցնում»,- ասել է ընկերության զարգացման գծով տնօրեն Ալեքսանդր Շաբիևը։

Նա նշել է, որ ռուսները Թուրքիայում 3,962 անշարժ գույքի օբյեկտ են գնել։ Նրանց մասնաբաժինն օտարերկրյա անշարժ գույքի գնորդների շարքում կազմել է մոտ 15 տոկոս։ Օտարերկրացիների շրջանում երկրորդ տեղում իրանցիներն են՝ 14 տոկոսով, եռյակը եզափակում են Իրաքի քաղաքացիները՝ 12 տոկոսով։ Չորրորդ տեղում Ղազախստանն է, որն ունի 4 տոկոս։ Նույնքան մասնաբաժին ունեն Աֆղանստանը, Գերմանիան, Ուկրաինան և Եմենը։

Նշված ժամանակահատվածում օտարերկրացիները գնել են 27․048 անշարժ գույք։ Օտարերկրյա գնորդների մասնաբաժինը 2022 թվականին, նախորդ տարվա համեմատ, աճել է 15 տոկոսով և դարձել ամենաբարձրը վերջին հինգ տարիների ընթացքում։ Օտարերկրացիների հետ գործարքների թիվը 2022 թվականին աճել է 70 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Էմմա Չոբանյան