Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնի ընթացքում կներկայացվի ժամանակակից կոմպոզիտորների արվեստը

Լուրեր

27.06.2026 | 13:33
Ռուբիոն հայտարարել է Իսրայել–Լիբանան նոր համաձայնագրի մասին. Իրանը դուրս է մնում, «Հեզբոլլահը»՝ նույնպես
27.06.2026 | 13:14
Տեղի չեն ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա․ ԿԸՀ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 12:48
Գտնում եմ, որ ողջ ՀՀ-ում պետք է վերաքվեարկություն նշանակվի, անվավեր ճանաչվի այս ընտրությունը․ Օրբելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 12:34
ՀՀ ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
27.06.2026 | 12:03
«Բարգավաճ Հայաստան»-ը միջնորդություն ներկայացրեց ծրարների թափանցիկության հարցի վերաբերյալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 11:42
Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել «Օրեշնիկ» արտադրող գործարանին
27.06.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 27-ի դրությամբ
27.06.2026 | 11:13
84 տարեկանում մահացել է երգչուհի Ռաիսա Մկրտչյանը
27.06.2026 | 10:57
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
27.06.2026 | 10:30
Մհեր Գրիգորյանը և Իրանի փոխնախագահը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
27.06.2026 | 10:13
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.06.2026 | 09:03
ԱԱ-2026. Բելգիան ու Եգիպտոսը նվաճեցին փլեյ-օֆֆի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 06:03
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց Ուրուգվային, Կաբո Վերդեն նույնպես դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 01:34
5.5 մլրդ դոլար. աշխարհի ամենաթանկ ստադիոնում ԱՄՆ-Թուրքիա հանդիպման ետնաբեմը Factor TV-ի թղթակցի աչքերով
27.06.2026 | 01:05
ԱԱ-2026. Դեմբելեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ֆրանսիային, Սենեգալը խփեց 5 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հուլիսի 9-ին` ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կմեկնարկի Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնը։ Այն կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ․ տեղեկացնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լրատվական ծառայությունից։

«Փառատոնն աշխարհում միակն է, որ կրում և մեծարում է հռչակավոր կոմպոզիտորի անունը։

Գրեթե 60 տարվա գործունեության ընթացքում Քշիշտոֆ Պենդերեցկին հեղինակել է ավելի քան 100 գործիքային ստեղծագործություն, այդ թվում՝ 4 օպերա, 8 սիմֆոնիա, 27 նվագախմբային և 24 կոնցերտային գործեր, 25 կանտատ ու օրատորիա, 21 երգ ու երգչախմբային ստեղծագործություն, 20 կամերային և 17 մենանվագ ստեղծագործություններ: Նաև գրել է ավելի քան 120 երաժշտական գործ անիմացիոն ֆիլմերի, տիկնիկային, դրամատիկական, հեռուստատեսային ներկայացումների, ինչպես նաև գեղարվեստական և վավերագրական ֆիլմերի համար: Քշիշտոֆ Պենդերեցկու ստեղծագործության լայն շառավիղը ներառում է նաև Հայոց ցեղասպանության թեման: 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կոմպոզիտորը հեղինակեց «Domine quid multiplicati sunt» խորագրով սաղմոսը: Ստեղծագործությունն առաջին անգամ կատարվել է 2015թ. մայիսի 26-ին «Քարնեգի» համերգասրահում։

Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնի բացման համերգի ընթացքում կհնչեն էստոնացի կոմպոզիտոր Արվո Պյարտի, ֆինն հայտնի կոմպոզիտորներ Կաիյա Սաարիահոյի, Սեբաստիան Ֆագերլունդի գործերը։ Համերգը կղեկավարի մեծահամբավ ֆինն դիրիժոր Հաննու Լինտուն։

Մաեստրո Լինտուն Ֆինլանդիայի ազգային օպերայի և բալետի թատրոնի գլխավոր դիրիժորն է։ 2021-2022 համերգաշրջանի նշանակալի իրադարձություններից էին համերգները Չիկագոյի սիմֆոնիկ, Լոնդոնի ֆիլհարմոնիկ, Պորտուգալիայի «Գյուլբենկյան» սիմֆոնիկ, Տամպերեի ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ։ Լինտուն նաև որպես հրավիրյալ դիրիժոր ղեկավարում է Նիդերլանդական ռադիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Ռոմանական Շվեյցարիայի նվագախումբը, Թայվանի ազգային սիմֆոնիկ, Բեռլինի գերմանական սիմֆոնիկ, Ֆրանսիայի ռադիոյի ֆիլհարմոնիկ նվագախմբերը։

Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնի անցկացմանն աջակցում են նաև Հարավային Կովկասում Ֆինլանդիայի և ՀՀ-ում Լեհաստանի դեսպանությունները, ինչպես նաև «Մառնիկ» ընկերությունը։

Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնի շրջանակներում սիմֆոնիկ համերգներ տեղի կունենան նաև հուլիսի 16-ին և 19-ին»,- ասված է հաղորդագրությունում։