Թափառող շների քնեցումն արվում է բացառապես լեյշմանիոզ, ժանտախտ և անբուժելի հիվանդությունների դեպքում․ Երևանի քաղաքապետարան

Լուրեր

07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
07.08.2026 | 20:52
Ուկրաինական անօդաչու նավակները հարձակվել են Յալթայի ափամերձ շենքի վրա, որտեղ ռեստորաններ են տեղակայված
07.08.2026 | 20:39
Նենց եք խոսում, ոնց որ Կաթողիկոսը ձեր թաղի տղերքից ա. Նաթան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 20:27
Վայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննություն
07.08.2026 | 20:13
Վթար՝ պարեկային ծառայության ավտոմեքենայի մասնակցությամբ․ երկու պարեկ տեղափոխվել է հիվանդանոց
07.08.2026 | 20:07
Ինչ պետք էր, ժամանակին ասել եմ. Նաթան սրբազանը` իր մասնակցությամբ ձայնագրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:55
«Դուք էն մարդը չեք, որ Ձեզ բան ասեմ». ԿԿՀ-ն խախտում է արձանագրել Քաջայր Նիկողոսյանի վարքագծում
07.08.2026 | 19:41
Ինչ է նշանակում եկեղեցին կապ ունի ՖՍԲ-ի հետ, ինչո՞ւ, օրինակ, ոչ ՑՌՈւ-ի կամ MI6-ի. Նաթան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:30
Երգն ու պարը որպես ներառման լեզու. Օձունում կայացել է «Ճախրուկ» միջազգային փառատոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:14
Անհիմն է. Գարեգին Բ-ն` իր դատավարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 18:59
Ռուբինյանը աշխարհի խորհրդարանների պատմության ամենաերիտասարդ նախագահն է
07.08.2026 | 18:48
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
07.08.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին
Բոլորը

Ռիժիկը թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի նոր բնակիչն է: Արևային լոգանք ընդունելը՝ սիրելի զբաղմունքը: Վերջին 6 ամսվա ընացքում կենտրոն է տեղափոխվել մոտ 2000 շուն, որից միայն 1200-ը՝ մարտ-մայիս ամիսներին: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

Այստեղ բերելիս առաջին հերթին շներին պարտադիր հետազոտում են: Առողջ կենդանիները ստերջացվում են, պատվաստվում: Կենտրոնում ապրիլից մեկնարկել է նաև 2019 և 2020թթ. ստերջացված և պատվաստված կենդանիների վերապատվաստումը:

Այն շներին, որոնց մոտ հաստատվում է վտանգավոր հիվանդություն, օրինակ՝ լեյշմանիոզ կամ ժանտախտ, անասնաբույժները ստիպված են լինում քնեցնել:

«Վերջին շրջանում տարատեսակ խոսակցություններ կան, որ ՀՈԱԿ-ը զբաղվում է անհիմն քնեցմամբ: Անհեթեթությունն այն էր, որ հուլիսի 1-ից մասսայական քնեցում է լինելու: Այդ տեղեկությունները մտացածին են և կեղծ: էֆթանազիայի են ենթարկվում բացառապես այն կենդանիները, որոնք ունեն վտանգավոր վարակիչ հիվանդություններ: Մենք ունենք Կառավարության որոշում, որով հստակ սահմանվում է այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում կենդանիները պարտադիր ենթարկվում են էֆթանազիայի: Դրանք կենդանիների լեյշմանիոզ և ժանտախտ հիվանդություններն են: Լեշմանիոզն ամենատարածվածն է Երևանում: Մշտադիտարկումը ցույց է տվել, որ օրինակ մայիսին մեզ մոտ բերված մոտ 500 կենդանիներից 10%-ն ունի լեյշմանիոզ հիվանդությունը: Այդ կենդանիների հիմնական մասը Մալաթիա-Սեբաստիա և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններից էին»,-ասում է «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Հարություն Առաքելյանը:

«Հիվանդության հաստատումն արվում է թեստավորմամբ, որն իրականացվում է արյան լաբորատոր հետազոտությունների միջոցով: Որոշ դեպքերում կատարվում է կրկնակի հետազոտություն, օրինակ, երբ արտաքնապես նշաններ չկան: Լեյշմանիոզ հիվանդությունը շներից փոխանցվում է նաև մարդկանց՝ մլակների խայթոցից»,-ընդծում է ՀՈԱԿ-ի գլխավոր անասնաբույժ Սոնա Հովհաննիսյանը:

Քնեցվում են նաև ծանր, անբուժելի այլ հիվանդություններ, օրինակ՝ ուռուցքներ ունեցող կամ ավտովթարների հետևանքով մահամերձ շները, որոնց կյանքը փրկել հնարավոր չէ: Քնեցումն արվում է հատուկ դեղորայքով:

Առողջ, ստերջացված ու պատվաստված կենդանիների մեծ մասը բաց է թողնվում նույն տարածքներում:

Մոտ 80 շան խնամքն այսօր իրականացվում է կենտրոնի կացարանում: Այստեղ այն շներն են, որոնց տերերը պարզապես հրաժարվել են, հանձնել կենտրոնին:

«Այստեղ շներն օրը երկու անգամ կերակրվում են հատուկ կերով, ստանում ջուր, նաև զբոսանքի դուրս գալիս»,-նշում են կենտրոնի աշխատակիցները:

Կենտրոնում պահվող շները հետագայում կհանձնվեն որդեգրման: Գործընթացն աժմ դադարեցված է. մշակվում է նոր կանոնակարգ, որպեսզի որդեգրված շները որոշ ժամանակ անց կրկին չհայտնվեն փողոցում: Դրա համար նախ պետք է ստուգել խնամելու պայմանները, պարտադիր հաշվառել կենդանուն վարչական շրջաններում:

«Կազմակերպության կարևորագույն նպատակը՝ կենդանիների բարեկեցության կանոնները պահպանելով, հանրության անվտանգությունն ու առողջությունն ապահովելն է: Առաջիկայում քննարկելու ենք ևս մեկ կացարան ունենալու հնարավորությունը»,- ընդգծում է Հարություն Առաքելյանը:

Ամեն օր քաղաքի փողոցներում է հայտնվում մի նոր շուն: Մի բնակիչ հրաժարվում է իր կենդանուց, մյուսները՝ դժգոհում թափառող շներից, ոմանք՝ բարձրաձայնում կենդանիների պաշտպանության խնդիրը: Երևանի քաղաքապետարանը խնդրի լուծման համար նախատեսում է ոլորտային մի շարք բարեփոխումներ, սակայն քաղաքային իշխանության ուժերը բավարար չեն, պետք է բնակիչների ակտիվ ու գործուն աջակցություն: