Փաշինյանը նոր շանս տվեց Ծառուկյանին․ «Շանգրի Լա» խաղատունը կվերաբացվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.07.2026 | 10:57
Զախարովան հայտարարել է, թե ՀԱՊԿ-ի մասնակցությունը ԼՂ հակամարտությանն անհնար էր
28.07.2026 | 10:49
ԶՈՒ-ում մեկնարկել են զինվորական երդման արարողությունները
28.07.2026 | 10:38
Հայտնի է՝ որքան գումար է վաստակել Էնթոնի Ջոշուան երկորրդ ռաունդում ավարտված մենամարտի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 10:30
Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին
28.07.2026 | 10:22
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործերով նիստը շարունակվել է դատախազների ելույթներով
28.07.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 28-ի դրությամբ
28.07.2026 | 09:45
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
28.07.2026 | 09:32
Նավթի գները նվազել են
27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գործադիրն այսօրվա նիստում որոշում կայացրեց պետբյուջեից 4,2 մլրդ դրամ վճարել՝ «Շանգրի Լա» խաղատան լիցենզիայի տուրքը վճարելու համար։ Այս որոշման հիմքում դատարանի վճիռն է։

Կորոնավիրուսի համաճարակի բռնկումից հետո «Շանգրի Լա»-ի նկատմամբ սահմանափակումներ էին կիրառվել, և այդ ժամանակահատվածում խաղատունը չի վճարել եռամսյակային պետտուրքը՝ պատճառաբանելով, որ գործունեությունը դադարեցվել է պարեկի որոշմամբ, սակայն ֆինանսների նախարարի հրամանով խաղատան լիցենզիան կասեցվել էր։ Անցնելով դատական ատյաններով՝ խաղատունը հասել է հաջողության և նախարարի որոշումը ճանաչվել է անհիմն։

Որ այս թեմային պարբերաբար անդրադարձել ու քննադատել է խաղամոլությունն ու դրա գովազդը, վարչապետը նաև այսօրվա նիստում ասաց։ Ընդ որում՝ նիստն ավարտեց կոշտ ձևակերպումներով ու նկատողություններով։

Անդրադառնալով Փաշինյանի հայտարություններին՝ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն արձանագրում է՝ Կառավարության խոսքն ու գործը չեն համապատասխանում։ Ըստ Պիոպոյանի՝ խաղատների ու օնլայն խաղերի հասցրած տնտեսական վնասները շատ ավելի մեծ են։

Խնդիրը, իրավապաշտպան Նինա Կարապետյանցի կարծիքով, Կառավարության՝ բոլոր խնդիրների պարագայում միայն իրավիճակային լուծումներ գտնելու մեջ է։ Կարապետյանցը որոշման վրա չի զարմանում և չի էլ ակնկալում, որ որևէ պաշտոնյա պատասխանատվության կենթարկվի։ Ասում է՝ նախկինում որևէ ոլորտի պատասխանատու իր ոլորտում խնդիրներ առաջացնելու համար մինչ այս պահը պատասխանատվության չի ենթարկվել։

Երևանին ամենամոտ և Հայաստանի ամենախոշոր «Շանգրի Լա» խաղատունը կազմակերպող իրավաբանական անձը «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն է, որի բաժնետերերն են ընտրակաշառքի գործով մեղադրյալ Գագիկ Ծառուկյանը և նրա կինը՝ Ջավահիր Ծառուկյանը, մոտ 3 տոկոս բաժնեմաս էլ ունի «Մուլտի Գրուպ» կոնցեռնը։

2020 թվականի հունիսին, հիշեցնենք, Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն էր իրականացրել խաղատանը՝ հայտարարելով, որ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում, առանց հատուկ թույլտվության լիցենզավորման ենթակա ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում, ինչպես նաև խաբեության եղանակով պետությանը տասնյակ միլիարդավոր դրամների հասնող վնասի պատճառման դեպքեր են բացահայտվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան