Ադրբեջանի հարձակումը ՀՀ-ի վրա ագրեսիա կնշանակի․ ՄԱԿ-ի ԱԽ-ն պարտավոր կլինի աջակցել․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.02.2026 | 20:14
Ալեն Սիմոնյանը ՌԴ-ում նաև Լավրովի հետ հանդիպում կունենա
02.02.2026 | 20:03
Ձյուն և ձնախառն անձրև. իրավիճակը ճանապարհներին
02.02.2026 | 19:50
6 եպիսկոպոսի արգելել են լքել ՀՀ-ն․ ինչ է սպասվում Ավստրիայում կայանալիք ժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.02.2026 | 19:42
Գեներալ Անիլ Չաուհանը մասնակցել է ՀՀ ռազմական ակադեմիայում ՏՏ լաբորատորիայի բացմանը
02.02.2026 | 19:28
Պուտինը, Ժիրինովսկին և «ռուս աղջիկները»՝ Էփշտեյնի նոր ֆայլերում. մանրամասներ
02.02.2026 | 19:13
Արման Ավանեսյանը՝ 6-րդ տեղում. IWGA-ն հրապարակել է 2025-ի լավագույն մարզիկի արդյունքները
02.02.2026 | 18:58
Ժաննա Անդրեասյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականին
02.02.2026 | 18:43
ԱՄՆ-ում Բրիտանիայի նախկին դեսպանը լքել է Լեյբորիստական կուսակցությունը՝ Էփշտեյնի հետ ունեցած կապերի պատճառով
02.02.2026 | 18:29
Քննարկվել են ՀՀ-ԵՄ օրակարգի մի շարք հարցեր, կարևորել Եվրոպական խաղաղության հիմնադրամի կողմից Հայաստանին աջակցության 2-րդ մասի տրամադրումը
02.02.2026 | 18:20
Փետրվարի 1-ին Ուկրաինայի էներգետիկայի վրա «նպատակային հարձակումներ» չեն եղել․ Զելենսկի
02.02.2026 | 18:16
Քննարկվել են GRAWE ընկերության՝ Հայաստանի ապահովագրական շուկա մուտք գործելու հարցը
02.02.2026 | 18:09
«Կանանց ներկայացնում է որպես սեռական օբյեկտ»․ օգտատերերից մեկը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Սամվել Կարապետյանի որդու դեմ
02.02.2026 | 18:02
Իրանին հարվածելու որոշում կա․ Թրամփի խոսքը վկայում է այդ մասին․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.02.2026 | 18:00
Փաշինյանն ու Ալիևը Աբու Դաբի կմեկնեն // Քաղաքապետարանի պաշտոնյան հարցաքննվել է․ ԼՈՒՐԵՐ
02.02.2026 | 17:52
ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հանդիպել է ՄԻԵԴ նախագահ Մաթիաս Գույոմարի հետ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ Էդգար Վարդանյանի հետ

-Պարո՛ն Վարդանյան, այսօր Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց նախարարություններին՝ հնարավորինս շուտ իրագործել բանագնացներ Ռուբինյանի և Քըլըչի վերջին հանդիպման պայմանավորվածությունները՝ պրոցեսը համակարգելով թուրքական կողմի հետ։ Դրանք են՝ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաև Թուրքիա-Հայաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնել՝ օդային տրանսպորտով։ Ըստ Ձեզ՝ թուրքական կողմը կունենա՞ քաղաքական կամք՝ նույնպես կատարել պայմանավորվածությունը, թե՞ դա կփորձեն ձգձգել, կապել Հայաստան-Ադրբեջան պրոցեսի հետ։

Ամեն դեպքում, փորձը ցույց է տալիս, որ թուրքական կողմը հայ-թուրքական հարաբերությունների ասպարեզում առաջընթացը պայմանավորում է առաջին հերթին Հայաստան-Ադրբեջան տիրույթում ընթացող գործընթացներով։ Եվ եթե այնտեղ կան որոշակի առաջխաղացումներ, դա թուրքական կողմին մոտիվացնում է դրան զուգահեռ ինչ-որ մի գործողություն անել, ցույց տալ, որ առաջխաղացում կա, ցույց տալ, որ իրենք կառուցողական են, և նաև Արևմուտքի աչքերին կոնստրուկտիվ, բաց մտածող կառավարության տպավորություն են փորձում թողնել։ Այստեղ մենք ունենք որոշակի առաջընթաց, որն այնպես չէ, որ հստակ կանխատեսելի էր։ Մենք տեսնում էինք, որ կան լուրջ խոչընդոտներ՝ թեկուզ և նման պայմանավորվածություններ ձեռք բերելու առումով։ Թուրքիան ուզում էր ցույց տալ, որ ինքը ռեալ առաջընթաց է գրանցել Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման առումով, բայց մենք իրական ազդակ չէինք ստանում, որ լուրջ քայլ կար։

-Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր Բաքվում ասել է, որ Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիան հեշտ չի անցնի՝ երկարատև գործընթաց է, հաշվի առնելով Ադրբեջանի և Հայաստանի նախկինում եղած հարաբերությունները։ Եվ նշել է՝ Ադրբեջանը մերժել է ՀՀ-ի՝ զորքերը սահմանից հայելային հետ քաշելու առաջարկը։ Շաբաթներ առաջ ՀՀ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանն էր ասել, որ, բնականաբար, սահմանազատման հարցերով հանձնաժողովի աշխատանքը պետք է շարունակվի, որովհետև բանակցություններն ամենալավ լուծումն են բոլոր առումներով, այսինքն՝ ամենավատ բանակցությունն անգամ ցանկալի է, քան ռազմական գործողությունը։ Հավանական էսկալացիայի մասին վերջերս ակնարկեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, թե Ադրբեջանը փորձում է լեգիտիմացնել հնարավոր պատերազմը։ Հավանական համարո՞ւմ եք, որ Ադրբեջանը գնա այդ քայլին։

-Սա նույնպես ամենաբարդ հարցերից մեկն է։ Մի կողմից՝ մենք կարող ենք ասել, որ կա Ռուսաստան, որի զորքերը կանգնած են Ղարաբաղում, և եթե ղարաբաղյան դաշտում Ադրբեջանը պետք է ռազմական գործողություններ իրականացնի, փորձի լայնամասշտաբ պատերազմ ծավալել, կնշանակի, որ Ռուսաստանի հետ է պատերազմելու ուրեմն։ Մի բան է, երբ ինչ-որ հատվածում առաջխաղացում ես անում՝ ասելով, թե սահմանային խնդիր է, դիրքերն ամրապնդեցինք, այլ բան է լայնածավալ պատերազմը։ Այս դեպքում ի՞նչ պետք է անի Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը։ Պետք է նստեն, ասեն, որ չունեն կրակելու մանդա՞տ։ Պատերազմը վատ բան է, բայց իրենք ի՞նչ են անելու, չէ՞ որ իրենց էլ կարող է դա ֆիզիկապես վերաբերվել։ Քաղաքական առումով կնշանակի, որ Ռուսաստանն ամբողջությամբ ձախողում է բոլոր ճակատներում։ Ռուսական զորքը, չենք կարող ասել, որ հարյուր տոկոսով երաշխավորում է անվտանգություն, բայց զսպող գործոն է Լեռնային Ղարաբաղում որոշակի կոնֆիգուրացիայի պարագայում։ Դա՝ լայնամասշտաբ գործողությունների ժամանակ։ Մենք տեսնում ենք, որ Փառուխի նման դեպքերում չի զսպել։

-Իսկ ինչպիսի՞ հավանականություն կա ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ռազմական գործողությունների սկսման և ինչպիսի՞ հետևանքներով։

-Պատկերացնենք այսպիսի իրավիճակ, որ Լեռնային Ղարաբաղի ճակատում որևէ գործողություն չի լինում, որ Ադրբեջանը հարձակում է իրականացնում ՀՀ տարածքի վրա՝ այստեղ կան ռուսական զորքեր՝ մի կողմից, և մյուս կողմից՝ ՀՀ-ն ՀԱՊԿ-ի անդամ է, և իրենք արդեն չեն կարող ասել, որ սահմանային միջադեպ է, իրենց մանդատը չի տարածվում ստեղծված իրավիճակի վրա։ ՀԱՊԿ-ն էլ դնենք մի կողմ, բայց մյուս կողմից կա ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ։ Դա կնշանակի ագրեսիա։

-Անցյալ տարի ադրբեջանական ներխուժումների ժամանակ ՀՀ իշխանությունները չդիմեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ հույս դնելով ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի վրա, որոնք պասիվ դիրք բռնեցին և չաջակցեցին ՀՀ-ին։ ՌԴ-ն խորհուրդ տվեց գնալ սահմանազատման։

-Խնդիրը չդիտարկվեց այն հարթության վրա, որ տեղի է ունեցել լայնածավալ ռազմական ագրեսիա։ Իսկ հիմա, եթե լայնամասշտաբ հարձակում լինի ՀՀ-ի վրա, արդեն խնդիրն այդպես է դիտարկվելու, որ սա ագրեսիա է, և արդեն հարցը ՄԱԿ-ի ԱԽ-ում պետք է դրվի, և ՄԱԿ-ի ԱԽ-ն պարտավոր է արդեն աջակցել Հայաստանին։ Բայց այստեղ հարցն այն է՝ արդյո՞ք լայնամասշտաբ հարձակում է լինելու, որ ՀՀ-ն էլ հստակ փաստարկներով գա և ասի, որ սա լայնամասշտաբ հարձակում է։ Խնդիրը դա է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան