Ողջաբերդ բնակավայրում գտնվող 15 առավել վտանգավոր վթարային բնակելի տների բնակիչներին կտրամադրվի ֆինանսական աջակցություն

Լուրեր

08.09.2026 | 15:43
Ջերմաստիճանը կբարձրանա առաջիկա օրերին
08.09.2026 | 15:28
Մարիաննա Ղահրամանյանը՝ ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 15:16
Թուրք ընդդիմադիր պատգամավորն այցելել է Անի ու խոսել ՀՀ-ի հետ սահմանային առևտրի վերսկսման ցանկության մասին
08.09.2026 | 14:50
Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը դեպի այլ բնակարաններ
08.09.2026 | 14:41
Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան
08.09.2026 | 14:37
Wizz Air-ը հոկտեմբերից Երևանից 3 նոր ուղղությամբ չվերթներ կսկսի
08.09.2026 | 14:29
Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 14:21
ՌԴ-ն վերսկսել է հարձակումներն ու հրթիռային հարված հասցրել Կիևին
08.09.2026 | 14:08
Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Տեր-Եսայանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:56
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 13:48
Ասում եմ` անգրագետ եք, մասնագետ բերեք թող խցանումների հարցը լուծի. Զարոկյանը` Ավինյանի զգուշացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:36
ՔԿ-ն 44-օրյա պատերազմի զոհերի թիվ է հրապարակել
08.09.2026 | 13:18
Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ֆինանսական աջակցություն տրամադրել Կոտայքի մարզպետարանին Գառնի համայնքի Ողջաբերդ բնակավայրի սողանքային գոտում գտնվող 4-րդ և 5-րդ կարգի վնասվածության աստիճան ունեցող թվով 15 բնակելի տների բնակիչներին բնակարանային պայմանների բարելավման համար. տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

Ըստ հիմնավորման՝ Ողջաբերդ բնակավայրը հանդիսանում է ակտիվ սողանքային գոտի, որտեղ հողի վերին շերտը գտնվում է անընդհատ շարժման մեջ, ինչի հետևանքով կառուցված շինությունների կոնստրուկցիաները ենթարկվում են քայքայման և փլուզման, որը կարող է մարդկային զոհերի պատճառ դառնալ:

Կոտայքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունն ուսումնասիրել է Ողջաբերդ բնակավայրի բոլոր 106 սեփականատերերին պատկանող բնակելի տների փաստացի վիճակը, որոնցից 25 առավել վտանգավոր տների վերաբերյալ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը կատարել է տեխնիկական վիճակի նոր հետազննություն: Համայնքում առկա և նախկինում որևէ հատուցում չստացած վնասված 106 բնակելի տներից 59-ը գտնվում է վտանգավոր վիճակում, որից 10-ը փլուզման եզրին է, 47 տներ սեփականատերերի միջոցներով տարիների ընթացքում ուժեղացվել են և գտնվում են բարվոք վիճակում, սակայն բնակության համար նույնպես վտանգավոր են: 106 սեփականատերերից որևէ մեկը երբևէ չի ստացել ֆինանսական աջակցություն: Դրանց մի մասը շարունակում է ապրել բարձր վթարայնության աստիճան ունեցող բնակելի տներում: Ներկա փուլում խիստ առաջնային է թվով 15 առավել վտանգավոր վթարային բնակելի տներում ապրող քաղաքացիներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու խնդիրը: Ըստ այդմ՝ առաջարկվում է «1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետությունում ապաստանած փախստական ընտանիքների բնակարանային ապահովում» միջոցառման հատկացումներից 241,897.5 հազար դրամը վերաբաշխել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշ մարզերում նախնական ուսումնասիրության արդյունքները հանգեցրել են միջոցառման շրջանակում շահառու 20 ընտանիքի նվազեցման, և ուղղել ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի Ողջաբերդ բնակավայրի սողանքային գոտում գտնվող 4-րդ և 5-րդ կարգի վնասվածության աստիճան ունեցող թվով 15 բնակելի տների բնակիչների բնակարային խնդիրները լուծելու համար բնակարանի գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանների ձեռքբերման ծախսերին։ Վթարային բնակելի այդ տները ենթակա են քանդման: