Ոչ թե տնտեսությունն է զարգացել, այլ արտարժույթի հսկա ներհոսք է եղել, և դրամն արժևորվել է․ Հայկ Բեջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.04.2026 | 23:45
Գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում. ՆԳՆ ՓԾ-ն անցել է ուժեղացված ծառայության
19.04.2026 | 22:28
Իրանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին պատվիրակություն ուղարկել․ Tasnim
19.04.2026 | 21:12
Երևան-Գյումրի ավտոերթին մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
19.04.2026 | 20:30
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
19.04.2026 | 20:00
«Վանդալիզմ»-ի ու «ամեն ինչ նորմալ է»-ի միջև. ի՞նչ կատարվեց Ծիծեռնակաբերդում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2026 | 19:51
Կիրականացվի ՀՀ-ում պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը
19.04.2026 | 19:07
Վիզաների ազատականացումը ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործընթաց է․ ՆԳ նախարար
19.04.2026 | 18:15
Փոփոխություններ՝ ՀՀ պետական և ոչ պետական բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում
19.04.2026 | 17:41
Կապամոնտաժվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ջրի մաքրման կայանը, կկառուցվի նորը
19.04.2026 | 17:17
Ռուսաստանի դատարանները սկսել են սոցիալական ցանցերում «666» թվի օգտագործումը դիտարկել որպես սատանիզմի քարոզչություն
19.04.2026 | 16:57
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հաստատել է թեկնածուների առաջին երեսուն անունները
19.04.2026 | 16:19
Ոստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրերից
19.04.2026 | 15:55
Պեզեշքիանը քննադատել է Թրամփին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նրա պահանջների համար
19.04.2026 | 15:20
Լատվիան և Լիտվան թույլ չեն տա Ֆիցոյին օգտագործել իրենց օդային տարածքը՝ Մոսկվա թռչելու ու շքերթին մասնակցելու համար
19.04.2026 | 15:05
Վաղը Երևանում սպասվում է ինտենսիվ անձրև
Բոլորը

Ի՞նչ պետք է մարդիկ ձեռնարկեն, երբ տնտեսական անորոշություններ կան։ Ինչպե՞ս պատրաստվել հնարավոր տնտեսական խնդիրներին, սոցիալական խնդիրներին։ Այս և հարակից թեմաների մասին Factor.am-ը զրուցել է տնտեսագետ, «Ամբերդ» վերլուծական կենտրոնի փորձագետ Հայկ Բեջանյանի հետ։

-ԱՄՆ-ում արդեն սկսել են խոսել հնարավոր տնտեսական անկման մասին։ Եվ երբ ԱՄՆ-ում խոշոր մի բան է լինում, դա զգացվում է ամբողջ աշխարհում։ Հայաստանին ինչպե՞ս կարող է սպառնալ սա։

-Այս առումով, այո, Միացյալ Նահանգների դերակատարումը համաշխարհային տնտեսության մեջ այնքան մեծ է, որ այնտեղի ցանկացած զարգացում զգացվում է աշխարհի գրեթե բոլոր երկրներում։ Բացառություն չէ նաև Հայաստանը։ Ընդ որում՝ այս ազդեցությունը մենք զգում ենք ինչպես ուղղակի ազդեցության ձևաչափով, այնպես էլ փոխկապակցված, այսինքն՝ այլ երկրների և այլ շուկաների միջոցով։
ԱՄՆ-ում ճգնաժամային սպասումները այդպիսի սպասումներ առաջացրել են նաև մեր երկրի փորձագիտական հանրությունում, և այս մասին խոսվում է նաև ռուս-ուկրաինական հակամարտության սրման հետևանքով, քանի որ սա արդեն ոչ միայն տնտեսական պատժամիջոցների և դրանցից բխող հետևանքների մասին է, այլ գլոբալ լոգիստիկ շղթաների խաթարումների և դրանից առաջացած բարձր գնաճային միջավայրի։ Մի կողմից այստեղ ունենք կոլապսային իրավիճակ, և մյուս կողմից ունենք հնարավորությունների առաջացման միջավայր։ Եվ հարցն այն է, թե սրանցից որը կընտրենք։

-Նախկին աշխարհը քանդվում է, կառուցվում է նորը։

-Այո, նախկինը քանդվում է, կառուցվում է նորը, և այդ նորի մեջ մենք ինչ դիրք զբաղեցնենք, որ կարողանանք հակակշռել ռիսկերը և հնարավորությունները, այդքան մենք ավելի լավ դուրս կգանք։ Սրա ամենավառ օրինակին ինքներս վերջին մի քանի ամսում ականատես եղանք, երբ նոր-նոր սկսվել էր այս հակամարտությունը և ՌԴ-ի համար կանխատեսվում էր երկնիշ տնտեսական անկում, մենք դիտարկում էինք, որ կարող է լինել հնարավորություն զբոսաշրջիկների ներհոսքի, քաղաքացիների ներհոսքի։
Եվ այս երեք ամսվա զարգացումները ցույց տվեցին, որ համաշխարհային տնտեսության, այլ երկրների համար ամենառիսկային, տնտեսական անկման ժամանակահատվածում, երբ երկրները 10% և ավելի տնտեսական անկում էին արձանագրում, մենք այս պահի դրությամբ, տարվա առաջին 5 ամիսների կտրվածքով 10% տնտեսական ակտիվության ցուցանիշ ունենք։

-2008-ի ճգնաժամից առաջ, երբ ճգնաժամը դեռ հեռվում էր՝ Արևմուտքում, Հայաստանում պաշտոնյաներից մեկն ասում էր, որ եթե քիչ խոսենք ճգնաժամի գալու մասին, ճգնաժամը չի գա։ Հիմա կա վտանգ, որ գալու է, ինչպե՞ս պատրաստվել դրան, ի՞նչ տնային աշխատանք անել, որ վտանգները հնարավորինս չեզոքացվեն։

-Մասամբ այդ դիրքորոշման հետ համաձայն եմ, քանի որ իսկապես մարդկանց վարքագիծը, հատկապես սպասողական վարքագիծը էական ազդեցություն է ունենում տնտեսական զարգացումների վրա։
Բայց ճգնաժամն այնպիսի երևույթ է, որ չի նայում՝ դու իրեն սպասում ես, թե չէ։ Երբ ժամանակը գալիս է, ինքը անպայման ծեծում է քո դուռը։ Եվ դու ամենակարևորը պետք է պատրաստ լինես դրան դիմագրավելու։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան