40 հազար դրամ թոշակ ստացողն ինչպե՞ս է ապրելու․ սննդի գներն աճել են 17%-ով․ Սուրեն Պարսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հայաստանում գների աճի, դոլարի փոխարժեքի և հարակից թեմաների մասին Factor TV–ն զրուցել է տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ

–Պարո՛ն Պարսյան, ՀՀ Վիճակագրական կոմիտեն թարմ տվյալներ է ներկայացրել գնաճի վերաբերյալ։ Ունենք 10,3 ընդհանուր գնաճը, իսկ միայն սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների ոլորտում ունենք 17,1 տոկոս աճ։ Ո՞րն է Ձեր առաջին մեկնաբանությունը։

-Գնաճն այս տարվա ընթացքում մեզ ուղեկցելու է։ Համաշխարհային տենդենցներից մեկն է ներկայում, և պայմանավորված է տարբեր գործոններով, բայց հիմնական գործոններից մեկն այն է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը լուրջ ցնցումներ է առաջացրել աշխարհում։

Ցավոք, գերտերություններն իրենց քայլերով բավականին դժվար իրավիճակի են հասցրել Հայաստանի նման փոքր երկրներին։ Եվ մենք պարտադրված ենք այս ալիքների վրա գոյատևել, խաղալ։ Եվ հիմա ունենք մի իրավիճակ, որ ներկրվող ապրանքների գները կտրուկ ավելացել են համաշխարհային շուկայում։ Խոսքն առաջին անհրաժեշտության ապրանքների մասին է՝ ցորեն, ալյուր, ձեթ, կարագ, շաքարավազ և այլն, որոնք Հայաստանում չեն արտադրվում։

Անշուշտ, սա պետք է առաջացներ գնաճ մեր տնտեսության մեջ, և այս գնաճը կանխատեսելի էր, սպասելի էր։ Ցավով, պետք է արձանագրեմ, որ ԿԲ-ն և Կառավարությունը պատրաստ չէին այդ իրավիճակին, այդ կանխատեսումներին, որոնք նոր չէին։ Նրանց թվում էր, որ այս ալիքը գալու է, անցնելու է իրենց վրայով, և որևէ խնդիր չի առաջանալու։

Գնաճը՝ որպես տնտեսագիտական երևույթ, նորմալ է և չպետք է դրանից վախենալ։ Խնդիրն այն է, որ գնաճին համապատասխան պետք է աճեն մարդկանց եկամուտները, իսկ մեզ մոտ այդպիսի աճ չունենք։ Այսինքն՝ ինչպե՞ս է ստացվում, որ տնտեսությունն աճում է, բայց մարդկանց կենսամակարդակը նվազում է։ Հիմա թոշակառուն, որ ստանում է 40 հազար դրամ թոշակ, ապրանքի գներն էլ աճել են 17,1%-ով, ինչպե՞ս է ապրելու։ Ակնհայտ է, որ իր թոշակն ամբողջությամբ փորձելու է ծախսել միայն սննդամթերք ձեռք բերելու վրա, բայց չի կարողանալու իր անհրաժեշտ սննդամթերքը ձեռք բերել, էլ չեմ ասում՝ կոմունալ վճարումներ և այլն։

–Ավելի քիչ է ձեռք բերելու, քան նախկինում։

-Այո՛, անցած տարվա թոշակով մարդիկ ավելի լավ կարող էին ապրել, չակերտավոր «լավ», քան այս տարվա թոշակով։ Մեր հասարակությունը գնում է աղքատացման։

–Գիտեք, որ շատերի մոտ այլ կերպ է զգացվում գնաճը։ Տեսնում են 10,3% գնաճի թիվը, բայց ասում են՝ իրենց համար ապրանքն ավելի է թանկացել։ Ինչպե՞ս։

-Միանշանակ այդպես է, քանի որ իրենց եկամուտի մեծ մասը ծախսում են սննդամթերք ձեռք բերելու համար, իսկ սննդամթերքի գները 17 տոկոսով են աճել։ Միայն հացը, անցած տարվա հունիսի համեմատ, 20%-ով է աճել։ Հացն այն ապրանքն է, որ յուրաքանչյուր քաղաքացի ձեռք է բերում, բոլորի աչքին երևում է։ Նույն վիճակն է ալյուրի, բանջարեղենի դեպքում։ 45 տոկոս բանջարեղենի գնաճ կա։ Եվ դա համաշխարհային շուկայի հետ կապ չունի, սա արդեն մեր ներքին խնդիրն է։

Հիշեցնեմ, որ այս տարվա առաջին եռամսյակին մենք ունենք գյուղատնտեսության ոլորտում 5,4 տոկոս անկում։ Եվ նաև այս անկման պատճառով է, որ բանջարեղենի գները մեր շուկայում թանկացել են։

–Այսինքն՝ քիչ է արտադրվել։

-Այո, քիչ է արտադրվել, հետևաբար պետք է թանկ վաճառվի ապրանքը։ Բացի այդ, բանջարեղենի գների վրա էական ազդեցություն են թողել պարարտանյութերի գները։ Առիթից օգտվելով՝ ուզում եմ նշել մեր Էկոնոմիկայի նախարարության պարարտանյութերի ծրագրի մասին, որ ուղղակի աղետ էր այս տարի գյուղատնտեսների համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան