ՌԴ նոր որոշմամբ՝ մեծ թվով մարդիկ կզրկվեն այնտեղ ապրելու ու աշխատելու հնարավորությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ռուսաստանում 2021 թվականի դեկտեմբերի 29-ից ուժի մեջ մտած միգրացիոն օրենսդրության փոփոխություններով պայմանավորված միգրանտները դժվարությունների առաջ են կանգնել: Համաձայն նոր կարգավորումների՝ բոլոր օտարերկրացիները ՌԴ մուտք գործելուց հետո 30-օրյա ժամկետում պարտավոր են անցնել բուժզննում որոշ հիվանդությունների գծով, այնուհետև հանձնել մատնահետք: Միայն դրանից հետո կարող է երկարացվել միգրացիոն հաշվառումը:

«Ռուսաստանում միգրացիոն խստացումների հետևանքները» թեմայով այսօր հրավիրված ասուլիսում «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանն ընդգծեց, որ բուժզննման գործը շատ կարևոր է և պարտադիր: Եթե միգրանտն օրինական կարգով հաշվառման կանգնի, բոլոր փաստաթղթերը ներկայացնի, սակայն չանցնի բուժզննում և տեղեկանքը չներկայացնի տարածքային միգրացիոն ծառայություն ու մատնահետք չհանձնի, ապա նրա միգրացիոն հաշվառումը կչեղարկվի: Բուժզննման փաստաթուղթն ուժ մեջ կլինի մեկ տարի, սակայն այն դեպքում, երբ միգրանտը տվյալ տարածքում է շարունակում բնակվել: Եթե այդ մեկ տարվա ընթացքում բնակության տարածքը փոխեց, ապա բուժզննումը նորից պետք է անցնի: Հակառակ դեպքում միգրանտը շատ արագ կդառնա անօրինական դրանից բխող բոլոր հետևանքներով: Կլինի մուտքի արգելք:

Տաթևիկ Բեժանյանի դիտարկմամբ՝ միգրացիոն կարգավորումներին ոչ պատշաճ վերաբերմունքը կհանգեցնի մուտքի արգելք ունեցողների թվի ավելացմանը:

Մանրամասները՝ տեսանյութում: