Ղազախստանը որոշել է շրջանցել ՌԴ-ին և նավթի տարանցումն իրականացնել Ադրբեջանով՝ դեպի Թուրքիա և Չինաստան

Լուրեր

16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նովոռոսիյսկից ղազախական նավթի արտահանման մշտական դադարեցման ֆոնին երկրի իշխանությունները որոշել են զարգացնել մատակարարումներն այլընտրանքային երթուղով՝ Ադրբեջանով դեպի Չինաստան։

Այսօր Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը խորհրդակցություն է անցկացրել տրանսպորտային տարանցման ներուժի զարգացման վերաբերյալ ու հայտարարել նավթի մատակարարումների դիվերսիֆիկացման անհրաժեշտության մասին։ EADaily-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացվել է երկրի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությամբ։

«Առաջատար ուղղություն է հանդիսանում Տրանսկասպյան երթուղին։ Հանձնարարում եմ «ԿազՄունայԳազին» մշակել օպտիմալ տարբերակ դրա իրականացման համար, այդ թվում՝ Թենգիզյան նախագծի ներդրողների ներգրավման հնարավորությամբ։ Կառավարությունը «Սամրուկ-Կազին»-ի հետ միասին պետք է միջոցներ ձեռնարկի՝ Ատիրաու-Քենկիյակ և Քենկիյակ-Կումկոլ նավթամուղերի թողունակությունը մեծացնելու համար»,- ասել է Կասիմ Ժոմարտ Տոկաևը:

Մինչև վերջերս Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի նավթամուղը դեպի Նովոռոսիյսկ ղազախական նավթի մատակարարման հիմնական երթուղին էր, որտեղ հումքը բեռնվում է լցանավերի վրա: Դրա հզորությունը կազմում է տարեկան 67 մլն տոննա, իսկ անցյալ տարի մատակարարումների 87%-ը եղել է Ղազախստանում արդյունահանված հումքը։

EADaily-ն նշում է, որ այս տարի Կասպյան խողովակաշարային կոնսորցիումը մշտապես կանգնած է մարտահրավերների առաջ։ Սկզբում դրա աշխատանքը կանգնել է ծովային բեռնման համակարգերի խափանման պատճառով։ Այնուհետև հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից մնացած զինամթերք, իսկ հուլիսի 5-ին ռուսական դատարանը 30 օրով դադարեցրել է կոնսորցումի գործունեությունը նավթի արտահոսքի չեզոքացման ծրագրի շրջանակում՝ մի շարք փաստաթղթային խախտումների պատճառով:

Դատելով Ղազախստանի նախագահի հայտարարությունից՝ իշխանությունները ցանկանում են ավելի շատ նավթ մատակարարել Չինաստան և ակտիվորեն օգտագործել տարանցումն Ադրբեջանի տարածքով՝ նավթը թուրքական Ջեյհան նավահանգիստ հասցնելու համար։

Տաթև Ֆռանգյան