Մաքրվում է Գավառագետի հունը Հացառատ թաղամասի հատվածում

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Գավառ համայնքի 2022 թվականի բյուջեի միջոցներով իրականացվում են Գավառագետի՝ Հացառատ թաղամասով անցնող շուրջ 1200 մետր տարածքի մաքրման աշխատանքները: Ինչպես տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Հացառատ թաղամասում գետի հունի պարբերաբար մաքրումն օգնում է, որպեսզի գետին ափամերձ բնակարանները եւ տնամերձ հողամասերը չտուժեն վարարումներից:

Գետի հունի մաքրման աշխատանքներն իրականացնում է «Մինասյաններ ՇԻՆ» ՍՊԸ-ն: Ծրագրի արժեքը 3 միլիոն 500 հազար դրամ է, որը հատկացվել է Գավառի համայնքապետարանի միջոցներից։ Նույն ծրագրի շրջանակներում մաքրվում են նաեւ Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի եւ Սարուխան գյուղի հեղեղատարները, որտեղ կուտակված տիղմը փակում է ջրի ճանապարհը եւ հեղեղումների վտանգ առաջացնում հարակից բնակարանների ու տնամերձերի համար: Մաքրման աշխատանքներ են կատարվել նաեւ Գավառագետի՝ Բոշնաղյան փողոցով հոսող հատվածում: Այստեղ կուտակված աղբը եւ տիղմը գրեթե փակել էին ջրի ճանապարհը: Գավառագետի հունի մաքրման աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին։