Ուզբեկստանի նախագահը Կարակալպակստանում անկարգությունների համար մեղադրել է արտաքին ուժերին

Լուրեր

16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
16.09.2026 | 16:10
Քաղաքացիների միլիոնավոր տվյալների հնարավոր արտահո՞սք․ պաշտոնական կառույցների արձագանքները հակասում են 
16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
16.09.2026 | 15:19
ՄԻՊ-ում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների խնդիրները
16.09.2026 | 15:15
Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:10
TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը // Օսիպյանի գործով դատաքննությունը սկսվել է․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 15:00
Վարսավիրանոցից են օգտվում, սրճարաններից. Ֆարմանյանը` 102-րդ ռազմաբազայի և իր նշած 15 հազար աշխատատեղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:57
Արմավիրում տղամարդը ծեծել է մորը և դանակահարել նրան օգնության հասած անձին․ ՔԿ
16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
Բոլորը

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիոևն «արտաքին ուժերին» է մեղադրել Կարակալպակստանի ինքնավար հանրապետությունում անկարգություններ հրահրելու մեջ, որտեղ, կառավարության հայտնած տեղեկությունների համաձայն, անցյալ շաբաթ դաժան բախումների հետևանքով զոհվել է 18 մարդ, գրում է VOA-ն։

Միրզիոևն ասել է, որ «տհաճ իրադարձությունները» տառապանքներ են պատճառել, և գլխավոր դատախազը մանրակրկիտ հետաքննություն կանցկացնի: Իշխանությունները հայտնել են, որ անկարգությունների ընթացքում զոհվել է 14 խաղաղ բնակիչ և 4 իրավապահ:

Չորեքշաբթի Ուզբեկստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ լուրջ վիրավորում է ստացել 107 իրավապահ, նրանցից 23-ի վիճակը ծանր է։

«Իհարկե, այս իրադարձությունները չեն կազմակերպվել մեկ կամ 10 օրում։ Այս գործողությունները տարիներով պատրաստվել են չարամիտ արտաքին ուժերի կողմից։ Դրանց գլխավոր նպատակն Ուզբեկստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունն է և ազգամիջյան կոնֆլիկտի հրահրումը»,- հայտարարել է Միրզիոևը։

Երկրի ղեկավարը, սակայն, ոչ մի ապացույց չի ներկայացրել օտարերկրյա միջամտության մասին, ոչ էլ նշել է որևէ կոնկրետ երկիր։

Հիշեցնենք՝ Ուզբեկստանում բողոքի ցույցեր են սկսվել՝ ի պատասխան Կարակալպակստանի ինքնավար հանրապետության կարգավիճակը վերացնելու՝ կառավարության ծրագրերի։ Ուզբեկստանի նախագահը շտապել է հրաժարվել այս առաջարկից, երբ սկսվել են զանգվածային բողոքի ցույցերը։

Տաթև Ֆռանգյան