Բնակարանային հերթացուցակում 1158 զինծառայողներ են ընդգրկված․ Պապիկյանը ներկայացրեց նախկինում չկատարված պարտավորությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ նիստում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ անդրադառնալով  այն քննարկումներին, թե սպաներին բնակարան տրամադրելու նախաձեռնությունը նոր չէ, ներկայացրեց, թե նախկինում չկատարված ինչ պարտավորություններ կան այս պահին կառավարության ուսերին:

«Այս պահին ՀՀ պաշտպանության նախարարության բնակարանային հաշվառման հերթացուցակում ընդգրկված են 1188 զինծառայողներ, 805 զինվորական կենսաթոշակառուներ: Ընդհանուր առմամբ 1993 զինծառայողի մասով նախկինից չմարված պարտավորություններ կան: Այսինքն՝ խոսքը շուրջ 2000 շահառուի մասին է»,- նշեց Պապիկյանը:

Նախարարը նաև ներկայացրեց, թե կառավարությունը 2019-ից մինչև այսօր բնակարանով ապահովման ինչքան պարտավորություն է մարել. «2019 թվականից առ այսօր ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի կողմից քննարկվել և բնակարան ձեռք բերելու համար բնակարանի գնման վկայագրի միջոցով անհատույց պետական ֆինանսական աջակցություն է տրամադրվել 557 զինվորական կենսաթոշակառուի: Նրանք այն անձինք են, ում նկատմամբ պետությունը ունեցել է պարտավորություն, պարտավորությունները մարվել են»:

ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրով 2019 թվականից մինչև օրս 472 զինծառայողներ հիփոթեքային վարկավորման ծրագրով ձեռք են բերել բնակարաններ:  «Այսինքն՝ ընդհանուր առմամբ շուրջ 1000 զինծառայողի կարիքներ հոգացել ենք 2019-2021 թվականներին»,-ասաց նախարարը:

Ամեն տարի կառավարության որոշմամբ 500 զինծառայող կարող է օգտվել ծրագրից:  Նրանք վիճակահանության միջոցով այդ իրավունքը ձեռք են բերում: «Այս տարի մենք 500 տեղի համար ունենք 1013 դիմորդ: Բնականաբար 500 տեղի համար արդեն իսկ իրենց իրավունքները ստացել են մեր զինծառայողները, վարչապետի որոշմամբ մնացած 513 շահառուի կարիքները ևս կբավարարենք կառավարության առաջիկա նիստերից մեկում, փաստաթղթերն արդեն իսկ շրջանառվում են»,-հայտնեց նախարարը:

Պաշտպանության նախարարը հավելեց, որ թեև այդ պարտավորությունները ժառանգված են, դրանք իրենցն են՝ կառավարությանը, և իրենք այդ պարտավորությունները պետք է կատարեն: «Մենք հետևողական ենք ոչ միայն նախկինում եղած պարտավորությունների նկատմամբ, այլ նաև որպես շահառուի չգրանցված գործող սպաների կարիքները ևս հիփոթեքային արտոնյալ վարկավորմամբ կարգավորելու համար»,- նշեց Պապիկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: