Իրանում ձերբակալել են մի քանի օտարերկրյա դիվանագետների՝ լրտեսության մեղադրանքով

Լուրեր

28.07.2026 | 10:57
Զախարովան հայտարարել է, թե ՀԱՊԿ-ի մասնակցությունը ԼՂ հակամարտությանն անհնար էր
28.07.2026 | 10:49
ԶՈՒ-ում մեկնարկել են զինվորական երդման արարողությունները
28.07.2026 | 10:38
Հայտնի է՝ որքան գումար է վաստակել Էնթոնի Ջոշուան երկորրդ ռաունդում ավարտված մենամարտի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 10:30
Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին
28.07.2026 | 10:22
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործերով նիստը շարունակվել է դատախազների ելույթներով
28.07.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 28-ի դրությամբ
28.07.2026 | 09:45
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
28.07.2026 | 09:32
Նավթի գները նվազել են
27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի աշխատակիցներն Իրանում ձերբակալել են մի քանի օտարերկրյա դիվանագետների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Ջայլս Ուիթաքերին, հայտնում է իրանական Fars գործակալությունը։

Նշվում է, որ օտարերկրացին կասկածվում է լրտեսության մեջ։ Դիվանագետը, իբր, հողի նմուշներ է վերցրել։

Երկրի հետախուզական ծառայության տվյալներով՝ նմուշները վերցվել են Իրանի Քերման նահանգի Շեհդադ քաղաքի անապատի արգելված գոտում՝ հրթիռային փորձարկումների վայրի մոտակայքում։ Իրանական լրատվականի փոխանցմամբ՝ Ուիթաքերը վտարվել է տարածքից այն բանից հետո, երբ ներողություն է խնդրել:
Սակայն Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հերքում է իրենց հպատակի կալանավորման փաստը։

«Իրանում բրիտանացի դիվանագետին կալանավորելու մասին տեղեկությունները կեղծ են»,- Reuters-ը մեջբերում է մի պաշտոնյայի հայտարարություն։

Ձերբակալված մյուս երկու օտարերկրացիներն Իրանում Ավստրիայի դեսպանատան մշակութային կցորդի ամուսինն ու Լեհաստանի համալսարանի պրոֆեսոր Մաչեյ Վալչակն են։ Վերջինը ձերբակալման պահին Իրանում է եղել որպես զբոսաշրջիկ։

Reuters-ի փոխանցմամբ՝ Իրանում վերջին տարիներին տասնյակ երկքաղաքացիներ և օտարերկրացիներ են ձերբակալվել, հիմնականում՝ լրտեսության և անվտանգության սպառնալիքի մեղադրանքով:

Իրավապաշտպան կազմակերպությունները Իսլամական Հանրապետությանը մեղադրել են անվտանգության սպառնալիքի մեղադրանքներով ձերբակալությունների միջոցով այլ երկրներից զիջումներ փնտրելու մեջ, որոնք կարող էին շինծու լինել։

Տաթև Ֆռանգյան