Թուրքիան դիմել է ԵԽԽՎ-ին՝ թուրքերին Շենգենյան վիզայի մերժման եռակի ավելացման հարցով

Լուրեր

19.08.2026 | 23:15
Նոր տոն․ հունիսի 23-ը նշվելու է որպես Հանրային ծառայողի օր
19.08.2026 | 23:01
Սանդրո Պերկովիչը հեռացավ «Նոայից»
19.08.2026 | 22:50
Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան
19.08.2026 | 22:34
Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 մլն եվրոյի ծրագիրը ղեկավարած Նատալյա Լափաուրին
19.08.2026 | 22:13
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
19.08.2026 | 21:59
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.08.2026 | 21:41
Երևանի մի շարք մանկապարտեզներում մեկնարկել է հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագիրը. Ավինյան
19.08.2026 | 21:27
Ռուսներին ներգրավում են ՊՆ-ի հետ պայմանագրերում՝ Wildberries-ի և Ozon-ի պահեստներում թափուր աշխատատեղերի անվան տակ․ «Вёрстка»
19.08.2026 | 21:11
Օգոստոսի 24-ից Թումանյան փողոցի մի հատվածում կկարգելվի տրանսպորտային միջոցների կանգառն ու հետադարձը
19.08.2026 | 20:54
Վարորդական չեք ստանա, եթե ավտոդպրոց չգնաք․ ՆԳՆ-ն մտադիր է նոր կանոններ սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:38
ԵԱ-ի կազմակերպիչներն անակնկալ են մատուցել մարմնամարզիկ Վահագն Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:24
Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է Լարսով 20 հազար ՌԴ քաղաքացու՝ երկիր մուտք գործելու մասին տեղեկությունը
19.08.2026 | 20:09
«Նոայի» զարգացման տնօրենը դատի է տվել ՀՖՖ-ին
19.08.2026 | 19:43
Արաղչին հայտարարել է, որ Իրանի պատերազմն ապացուցեց՝ արտաքին ուժերն ու բազաները չեն կարող անվտանգություն ապահովել
19.08.2026 | 19:28
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Բոլորը

Թուրքիան դիմել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովին (ԵԽԽՎ) այն բանից հետո, երբ արձանագրել է Թուրքիայի քաղաքացիների համար Շենգենյան վիզայի մերժման եռակի աճ, գրում են թուրքական լրատվամիջոցները։

ԵԽԽՎ-ին ներկայացված զեկույցի համաձայն՝ 2014 թվականին Եվրամիության երկրները մերժել են Թուրքիայի քաղաքացիների Շենգենյան վիզայի դիմումների 4 տոկոսը, մինչդեռ 2020 թվականին այդ ցուցանիշը հասել է 12,7 տոկոսի՝ 300 տոկոսով ավելի։ Թուրքական զեկույցում ասվում է, որ ԵՄ երկրները չափազանց շատ ու անհարկի փաստաթղթեր են խնդրում, վիզայի դիմումի վճարները չափազանց բարձր են և ուղղակի դիմումի գործընթացը վերածում են շատ բարդ խնդրի։

Զեկույցը ներկայացրել է ԵԽԽՎ-ում թուրքական խորհրդարանը ներկայացնող պատգամավոր, իշխող ԱԶԿ-ից Զիյա Ալթունյալդըզը։

«Նկատվում է, որ Շենգենյան գոտու երկրները մերժում են մուտքը իրենց տարածք: Շենգենյան երկրները պետք է օգտագործեն Շենգենյան տեղեկատվական համակարգը մեկ ստանդարտով: Համակարգում տեղեկատվության օգտագործումը չպետք է խախտի մարդու իրավունքները, անձնական և ընտանեկան կյանքի իրավունքը և ճանապարհորդելու իրավունքը»,- ասվում է զեկույցում։

Շենգենյան վիզայի վճարները Թուրքիայի քաղաքացիների համար տատանվում են 60-ից 90 եվրոյի սահմաններում՝ կախված երկրից: Բացի այդ, ԵՄ երկրները պահանջում են մի քանի այլ փաստաթղթեր Թուրքիայի քաղաքացիներից, ինչպիսիք են բանկային հաշվի տվյալները, այլ ֆինանսական միջոցների ապացույցներ, ճանապարհորդական ապահովագրության քաղաքականությունը, ինքնաթիռի տոմսերը և այլն:

Էմմա Չոբանյան