Կեղծ լուրերի դեմ պայքարը կհաջողվի՞. ներկայացվել է համապարփակ ազգային ռազմավարության ծրագիրը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում ապատեղեկատվությունը եղել և շարունակում է մնալ լուրջ մարտահրավեր։ Мedia.am կայքի գլխավոր խմբագիր Գեղամ Վարդանյանն ընդգծում է՝ սոցցանցերի զարգացումը հատկապես վերջին տարիներին նոր ու ավելի լայն հնարավորություններ է ստեղծել կեղծ լուրեր տարածողների համար։

Ապատեղեկատվությունը լիովին բացառելը գրեթե անհնար է։ Կեղծ լուրերի ու մանիպուլյացիոն բովանդակության առատություն նկատվում է հատկապես պատերազմի, քաղաքական լարումների կամ համաճարակային իրավիճակի պայմաններում։

Ապատեղեկատվության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնեու նպատակով Ինֆորմացիայի ազատության կենտրոնը մշակել և Կառավարությանն է ներկայացրել առաջին համապարփակ ազգային ռազմավարության ծրագիրը։ Այն նպատակ ունի օգնել քաղհասարակությանն ու Կառավարությանը՝ համատեղ ջանքերով պայքարել ապատեղեկատվության դեմ։ Այս նախաձեռնության կարևորությունն ընդգծում է նաև վարչապետի աշխատակազմի ղեկավարը։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետները ծրագրի մշակման վրա աշխատել են 3 ամիս, հիմա այն հանրային քննարկումների փուլում է, իսկ արդեն աշնանը կներկայացվի Կառավարության հաստատմանը։ Փաստաթուղթը 3 հիմնական ուղղությունների վրա է հիմնվում։

Եթե ռազմավարությունը հաստատվի, բոլոր պաշտոնական կայքերը կհամապատասխանեցվեն միասնական ստանդարտի, որպեսզի քաղաքացիների համար դրանցից օգտվելը լինի հեշտ և հասանելի։ Հաջորդ ուղղությունը հենվում է փոխգործակցության և մասնավոր հատվածի կարողությունների մոբիլիզացիայի վրա, քանի որ տարիներ շարունակ ապատեղեկատվության դեմ պայքարը տարվում է, բայց ոչ արդյունավետ և համակարգված։

Ռազմավարությունն առաջիկա 2 տարիների համար է մշակված, կֆինանսավորվի պետական բյուջեից, ակնկալվում է նաև միջազգային դոնորների մասնակցությունը։

Կմշակվի նաև գործողությունների ծրագիր, որտեղ հստակ կնշվի, թե կազմակերպությունը ինչ ժամկետում և ինչ ռեսուրսներով է իրականացնելու տվյալ գործողությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան