Ռազմաուսումնական հաստատությունն ավարտած և սպայական պաշտոն ստացածները Երևանում 3 սենյականոց բնակարան կստանան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
06.07.2022 | 17:07Ռազմաուսումնական հաստատությունն ավարտած և սպայական պաշտոն ստացած զինվորականները Երևանում 3 սենյականոց բնակարան կստանան։
Կառավարության կողմից ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 55 կողմ ձայներով: