Ընդդիմության քաղաքական օրակարգը ոչ թե ՀՀ-ի բարօրությունն է, այլ օր առաջ իշխանություններին ձախողման հասցնելը․ Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Փորձելու ենք համակարգային փոփոխությունների գնալ և ղեկավարման օղակը դարձնել վերից վար»,- այս մասին ԱԺ այսօրվա արտահերթ նիստի ընթացքում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Շատերը խոսում են այն մասին, որ փորձ է արվում ԶՈՒ-ն ենթարկել նախարարին: Նախ՝ ԶՈՒ-ն ենթարկվում է նախարարին, դա փորձ չէ, շատ հստակ քայլ է: Այո՛, ԶՈՒ-ն պետք է ենթարկվի պաշտպանության նախարարին և գերագույն հրամանատարին: Որպեսզի տարընթերցումներ ու այլ հարցեր չառաջանան, շատ հստակ եմ ասում՝ իշխանությունը, որը ժողովուրդն արտոնել է մեզ, մեզ իրավունք է վերապահում իրացնել ամբողջությամբ, մենք պատրաստվում ենք մեր իշխանությունն իրացնել ամբողջությամբ»,- ասաց Պապիկյանը:

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացրած նախագծով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ի պաշտոնե կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը:

Նախարարն անդրադարձավ նաև խորհրդարանական ընդդիմության՝ ԱԺ-ում քննարկմանը ներկա լինելու անհրաժեշտությանը:

«Պատատակերին և թաքուն քննադատությունները ես չեմ ընդունելու նույնիսկ ի գիտություն, որովհետև բարի լինեին մեր գործընկերները գային այստեղ՝ քննարկումներ, առաջարկներ անելու:

Նրանց քաղաքական օրակարգը, վստահ եմ, ոչ թե ՀՀ բարօրությունն է, այլ օր առաջ ՀՀ իշխանություններին ձախողման հանգեցնելը»,- նշեց Պապիկյանը:

Պապիկյանը նաև հայտարարել է, թե ընդդիմադիր պատգամավորներից մեկը զանգահարել է գլխավոր զինկոմին ու հարցրել, թե ինչո՞ւ են ընդդիմության ներկայացուցիչներին տանում եռամսյա հավաքների.

«Ընդդիմադիր պատգամավորը, որը երևի շփոթել է, որ ինքն այլևս չի զբաղեցնում գերատեսչության ղեկավարի պաշտոնը կամ Գլխավոր շտաբի պետի պաշտոնը, իրեն իրավունք է վերապահել զանգել զինվորականներից մեկին, մասնավորապես՝ գլխավոր զինկոմին, և ինչ-որ հարցադրումներ  արել, թե  ի՞նչ իրավունքով եք զորակոչում ընդդիմության երիտասարդներին, պատանիների։

Ժողովուրդ, դուք ՀՀ քաղաքացի ե՞ք, թե՞ ոնց։ Ճիշտ է ասվում՝ երկիրը Երևանում պաշտպանելը, փրկելը  հեշտ է, երբ դա կատարվում է փափուկ, հանգիստ, բայց, իհարկե, չեք փրկում, դուք ընդամենը անում եք այն, ինչի մասին խոսեցի, փորձում եք մեզ մղել դեպի անորոշություն, մեր երկիրը տանել դեպի անորոշություն…

Գնացե՛ք և մասնակցե՛ք եռամսյա հավաքներին, դուք և ձեր համակիրները ՀՀ քաղաքացի են և հավասար են, մենք մեր քաղաքացիներին չենք տարանջատում իրարից, ամո՛թ է, վե՛րջ տվեք»,- նշեց Պապիկյանը՝ դիմելով ընդդիմությանը:

«Մյուս անգամ իրավունք չվերապահեք ձեզ, զանգել զինվորականներին, կամ քողարկված կոչեր անել նրանց, որովհետև նման կոչեը ենթադրում են նաև իրավական պատասխանատվություն և կարծում եմ մեր իրավապահները պետք է այդ առումով ուշադիր լինեն, քանի որ իմ ականջին նման քողարկված կոչեր հասել են»,- ասաց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում: