Հայկական պատվիրակության անդամները հանդիպել են ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության խորհրդարանական համագործակցության գծով պետքարտուղար Նիլս Աննենի հետ

Լուրեր

28.07.2026 | 09:45
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
28.07.2026 | 09:32
Նավթի գները նվազել են
27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
Բոլորը

ՀՀ Ազգային Ժողովի Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորների Գերմանիայի Դաշնային Հանրապետություն այցի շրջանակում հուլիսի 4-ին տեղի է ունեցել պատվիրակության անդամների հանդիպումը ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության խորհրդարանական համագործակցության գծով պետքարտուղար Նիլս Աննենի հետ․ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

«Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեց միջխորհրդարանական համագործակցության խորացման և ժողովրդավարական արժեքների տարածման կարևորության ու անհրաժեշտության մասին: Մատնանշվեց ժողովրդավարության առանցքային դերը տարածաշրջանում անվտանգության և խաղաղության ապահովման գործում:

Հանդիպման անկյունաքարային թեմաներից էր խորհրդարանական կառավարման համակարգում հայ-գերմանական փորձի փոխանակումը, ինչը արդյունք է լինելու միջխորհրդարանական կապերի ընդլայնման և բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցերի ակտիվացման:

Նիլս Աննենին հանգամանալից ներկայացվեց Հայաստանում տնտեսական բարեփոխումների և արդյունքների մասին, առաջարկվեց հաջորդիվ արդեն հանդիպումների օրակարգում դնել կոնկրետ ծրագրեր և առաջարկներ:

Անդրանդարձել ենք նաև գիտակրթական ոլորտում հայ-գերմանական համագործակցության խորացման ու ընդլայնման հարցին»,- ասված է հաղորդագրությունում։