ԳԴՀ-ում տեղի է ունեցել հայ պատվիրակության հանդիպումը Բունդեսթագի փոխնախագահի հետ

Լուրեր

16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
16.09.2026 | 15:19
ՄԻՊ-ում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների խնդիրները
16.09.2026 | 15:15
Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:10
TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը // Օսիպյանի գործով դատաքննությունը սկսվել է․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 15:00
Վարսավիրանոցից են օգտվում, սրճարաններից. Ֆարմանյանը` 102-րդ ռազմաբազայի և իր նշած 15 հազար աշխատատեղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:57
Արմավիրում տղամարդը ծեծել է մորը և դանակահարել նրան օգնության հասած անձին․ ՔԿ
16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի այցի շրջանակներում հուլիսի 4֊ին Բունդեսթագում տեղի է ունեցել պատվիրակության հանդիպումը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ տիկին Պետրա Պաուի հետ․ տեղեկացնում է ՀՀ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կանջորյանը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն ուղղված հարցեր։ Պատվիրակության անդամները ներկայացրել են տիկին Պաուին տեղեկատվություն Հայաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների մասին` ընդգծելով, որ ժողովրդավարությունը Հայաստանում դիտարկվում է որպես խաղաղության և անվտանգության ապահովման կարևոր երաշխիք, որն այլընտրանք չունի։

Հանդիպան ընթացքում ՀՀ ԱԺ պատվիրակությունը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը, անդրադարձել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների չհայրենադարձման խնդրին, Հայոց մշակութային ժառանգության պահպանության հիմնահարցերին։

Բունդեսթագի փոխնախագահը, անդրադառնալով նշված խնդիրներին մասնավորապես ընդգծել է, որ Բունդեսթագի կողմից դեռևս 2016 թվականին ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի կյանքի կոչման հարցում դեռ շատ անելիքներ կան։ Բունդեսթագի փոխխոսնակը ընդգծել է հայ֊գերմանական խորհրդարանական համագործակցության կարևորությունը` պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին»,- ասված է հաղորդագրությունում։