Էրդողանը հայտարարել է, թե տարածաշրջանային իրադարձությունները կրկին ցույց տվեցին «ԵՄ-ի համար Թուրքիայի կարևորությունը»

Լուրեր

08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
08.06.2026 | 20:35
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին. Ռոբ Յետտեն
08.06.2026 | 20:26
Մենք նախաձեռնում ենք քվեարկության արդյունքների վերահաշվարկի գործընթաց. «Միասնության թևեր»
08.06.2026 | 20:12
Էրդողանն ընդունել է Պոլսի Հայոց պատրիարքին
08.06.2026 | 20:00
ՔՊ-ն պիտի գործով ապացուցի, որ եվրոպական ուղին կարևոր է իր համար․ այս առումով՝ ընտրությունները հետընթաց էին․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե տարածաշրջանային իրադարձությունները ցույց են տալիս՝ ինչքան կարևոր է Թուրքիան ԵՄ-ի համար տարբեր ոլորտներում։ «Անադոլու»-ի փոխանցմամբ՝ Էրդողանն այս մասին հայտարարել է նախօրեին Անկարայում Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Թուրքիայի նախագահը նշել է, որ Իտալիայի վարչապետի հետ քննարկել են նաև ԵՄ-ի հետ հարաբերությունները։

«Ես շնորհակալություն հայտնեցի Իտալիային այդ հարաբերությունների զարգացման համար։ Իրադարձությունները մեր տարածաշրջանում ևս մեկ անգամ ցույց տվեցին, թե որքան կարևոր է Թուրքիան ԵՄ-ի համար մի շարք ոլորտներում։ Այս փուլում գլխավորը Թուրքիայի անդամակցության հեռանկարի ամրապնդումն է՝ գիտակցելով այն հավելյալ արժեքը, որը կբերի Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը։ Ես հավատում եմ, որ այս աջակցությունը կշարունակի ուժեղանալ»,- ասել է Էրդողանը։

Խոսելով SAMP-T հակաօդային պաշտպանության համակարգերի գործարքի ավարտի հետ կապված իրավիճակի մասին՝ Էրդողանը նշել է, որ դա շատ կարևոր թեմա է Թուրքիայի, Իտալիայի և Ֆրանսիայի հարաբերություններում։ Նա տեղեկացրել է, որ ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովում այդ հարցը քննարկել է Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնի հետ։

«Վարչապետ Դրագիի հետ հանդիպման ժամանակ մենք կրկին քննարկել ենք այս հարցի մանրամասները։ Այս թեման քննարկել են նաև մեր պաշտպանության նախարարները։ Մենք ցանկանում ենք հնարավորինս շուտ անցնել SAMP-T համաձայնագրի ստորագրման փուլին։ Վարչապետի հետ այս հարցում լիակատար համաձայնություն ունենք, խնդիրներ չկան։ Նմանապես, մենք համաձայնություն ունենք Մակրոնի հետ։ Հուսով եմ, որ կարող ենք որքան հնարավոր է՝ շուտ ստորագրել համաձայնագիրը և առաջ գնալ»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Էմմա Չոբանյան