Ռուսաստանի սպառնալիքի պատճառով Լատվիան մտադիր է վերադարձնել զորակոչը

Լուրեր

16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լատվիայի պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսը հայտնել է, որ Ռուսաստանի կողմից սպառնալիքի ֆոնին իր ղեկավարած գերատեսչությունը կառաջարկի վերադարձնել համընդհանուր զինծառայությունը երկրում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Լատվիայի ներկայիս ռազմական համակարգը սպառել է իրեն: Մինչդեռ մենք հիմքեր չունենք ենթադրելու, որ Ռուսաստանը կփոխի իր վարքագիծը»,- ասել է Պաբրիկսը:

Լատվիան 2006 թվականից վերացրել է պարտադիր զինվորական ծառայությունը։ Այդ ժամանակից ի վեր երկրի զինված ուժերում ծառայում են միայն պրոֆեսիոնալ զինվորականներ, ինչպես նաև կամավորներ Ազգային գվարդիայի կազմում («Զեմեսսարձե»), որոնք իրենց պարտականությունները կատարում են հանգստյան օրերին՝ հիմնական աշխատանքից ազատ ժամանակ։

AFP-ի տվյալների համաձայն՝ Լատվիայի զինված ուժերում ներկայում կա 7500 պրոֆեսիոնալ զինծառայող և Ազգային գվարդիայի անդամ։ Նրանց աջակցում են ՆԱՏՕ-ի անդամ երկրների ևս 1500 զինվորականներ, որոնք տեղակայված են երկրում:

Ըստ Պաբրիքսի՝ Պաշտպանության նախարարության պլանների համաձայն՝ հինգ տարվա ընթացքում կներդրվի պարտադիր զինվորական ծառայություն։ Delfi-ն պարզաբանում է, որ 2023-2028 թվականներին 18-ից 27 տարեկան տղամարդիկ կարող են կամավոր զինվորական ծառայության անցնել, այնուհետև զորակոչը կդառնա պարտադիր։

Լատվիայի Պաշտպանության նախարարության պլանը դեռ պետք է հաստատի երկրի օրենսդիր մարմինը՝ Սեյմը։

Տաթև Ֆռանգյան