ԳՇ-ն առանձին մարմին չէ․ ՊՆ-ին ենթակա կառույց է․ Սուրեն Պապիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.07.2026 | 19:33
ՌԴ-ում կասեցված հայկական սերտիֆիկատների հարցով Էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանում է տվել
21.07.2026 | 19:21
Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 19:10
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու հողամասը վերադարձվել է համայնքին
21.07.2026 | 19:00
Ծառուկյանին կործանեցին իրեն «թագավոր» կոչողները, ուժային այն կենտրոնը, որն օգտագործեց նրան․ մեկը չեղավ՝ ձեռքը բռնի․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 18:52
Մենք ունենք կուռ թիմ․ ԱԺ-ում որակապես նոր իրավիճակ կտեսնեք․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 18:47
ԿԸՀ-ն բավարարե՞լ է Կարապետյանի նկատմամբ հետապնդում հարուցելու Դատախազության միջնորդությունը․ ՈՒՂԻՂ
21.07.2026 | 18:43
Մերցն ու Ալիևը ռազմավարական գործընկերության վերաբերյալ հռչակագիր են ստորագրել
21.07.2026 | 18:31
ԿԸՀ-ն դատարանի գործառույթ չի իրականացնում, չենք կարող ասել՝ ինչ վարույթ է․ Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 18:20
UFC-ի նախագահը ԱԱ-2026-ի եզրափակիչի հեռարձակման կազմակերպիչներին անվանել է սպորտի պատմության մեջ վատագույնը
21.07.2026 | 17:59
Հայտնի է՝ որքան գումար են վաստակել ԱԱ-2026-ի չեմպիոնն ու բոլոր մասնակիցները
21.07.2026 | 17:48
Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասով միջնորդություն ենք ստացել․ Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 17:46
Հայտնի են Հայաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստը և մարզիչը
21.07.2026 | 17:36
Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանից մատակարարվող նավթամթերքը շատ կարևոր ներդրում ունի Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում
21.07.2026 | 17:25
Սամվել Կարապետյանին տուգանել են 200 հազար դրամով
21.07.2026 | 17:18
Ովքեր են ԱԺ նոր պատգամավորները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Այսօր Պաշտպանության նախարարությունը միաձույլ կառույց լինելու անհրաժեշտություն ունի. սա շատ էական է»,- այս մասին նշեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում անդրադառնալով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին» նախագծի այն փոփոխությանը, որի համաձայն՝ ԳՇ պետը կդառնա պաշտպանության առաջին փոխնախարար:

«Շատ բարդ է մեկ նախարարության ներսում տարբեր զինվորականների՝ սպաների, գնդապետների ու գեներալների հագուստի վրա կարդալ՝ «Պաշտպանության նախարարություն», «Գլխավոր շտաբ»: Մեկ մարմին, մեկ ամբողջություն պետք է լինի, որպեսզի հնարավոր ռազմական գործողությունների ու տարբեր մարտահրավերների ժամանակ անջրպետ չլինի, և շատ կարևոր է, որ այս փոփոխությունները կատարվեն օր առաջ և կատարվեն նոր Գլխավոր շտաբի պետի նշանակումից առաջ:

Այս փոփոխությունները դրական են անդրադառնալու բանակի կառավարման վրա և որևէ կերպ չեն խաթարելու պաշտպանության նախարարի քաղաքացիական վերահսկողության լիազորությունները:

Գլխավոր շտաբը չպետք է զբաղվի ֆինանսական խնդիրներով, զինվորականը պետք է ձևակերպի խնդիրը, իսկ քաղաքական պատասխանատուները պետք է իրականացնեն ապահովումը, որպեսզի ամեն մեկը կարողանա լինել իր տեղում և կատարել օրենքով իրեն վերապահված գործառույթը»,-նշեց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում: