Ուկրաինայի գրեթե բոլոր մարզերում գիշերն օդային տագնապ է հայտարարվել

Լուրեր

19.08.2026 | 23:15
Նոր տոն․ հունիսի 23-ը նշվելու է որպես Հանրային ծառայողի օր
19.08.2026 | 23:01
Սանդրո Պերկովիչը հեռացավ «Նոայից»
19.08.2026 | 22:50
Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան
19.08.2026 | 22:34
Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 մլն եվրոյի ծրագիրը ղեկավարած Նատալյա Լափաուրին
19.08.2026 | 22:13
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
19.08.2026 | 21:59
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.08.2026 | 21:41
Երևանի մի շարք մանկապարտեզներում մեկնարկել է հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագիրը. Ավինյան
19.08.2026 | 21:27
Ռուսներին ներգրավում են ՊՆ-ի հետ պայմանագրերում՝ Wildberries-ի և Ozon-ի պահեստներում թափուր աշխատատեղերի անվան տակ․ «Вёрстка»
19.08.2026 | 21:11
Օգոստոսի 24-ից Թումանյան փողոցի մի հատվածում կկարգելվի տրանսպորտային միջոցների կանգառն ու հետադարձը
19.08.2026 | 20:54
Վարորդական չեք ստանա, եթե ավտոդպրոց չգնաք․ ՆԳՆ-ն մտադիր է նոր կանոններ սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:38
ԵԱ-ի կազմակերպիչներն անակնկալ են մատուցել մարմնամարզիկ Վահագն Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:24
Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է Լարսով 20 հազար ՌԴ քաղաքացու՝ երկիր մուտք գործելու մասին տեղեկությունը
19.08.2026 | 20:09
«Նոայի» զարգացման տնօրենը դատի է տվել ՀՖՖ-ին
19.08.2026 | 19:43
Արաղչին հայտարարել է, որ Իրանի պատերազմն ապացուցեց՝ արտաքին ուժերն ու բազաները չեն կարող անվտանգություն ապահովել
19.08.2026 | 19:28
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Բոլորը

Ուկրաինայի մարզերի մեծ մասում օդային տագնապ է հայտարարվել։ «Ուկրաինսկայ պրավդայի» փոխանցմամբ՝ գիշերը ժամը 3-ից հետո Ուկրաինայի մարզերի մեծ մասում հնչել են օդային տագնապի ազդանշանները։

Տեղեկացվում է, որ ժամը 03։15-ի դրությամբ ահազանգ է հնչել բոլոր մարզերում, բացի Ռովենի ու Խերսոնի մարզերից, իսկ 03։37-ի դրությամբ օդային տագնապ է հայտարարվել նաև Ռովենի մարզում։

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) տվյալներով՝ Լիսիչանսկի վերահսկողության տակ վերցնելուց հետո ռուսական զորքերը փորձում են պայմաններ ստեղծել Դոնեցկի մարզի երեք քաղաքների՝ Բախմուտի, Սեվերսկի և Սլավյանսկի վրա հարձակման համար։ Ուկրաինացի զինվորականներն իրենց հերթին կարողացել են վերականգնել իրենց վերահսկողությունը Դոնեցկի շրջանի գյուղերից մեկում և փոքր առաջխաղացում ունենալ Խերսոնի ուղղությամբ:

Բրիտանական ռազմական հետախուզության փորձագետներն էլ կարծում են, որ Սլովյանսկի համար մարտը կլինի հաջորդ խոշոր ճակատամարտը Դոնբասում, քանի որ քաղաքը գտնվում է ռուսական զորքերի կենտրոնական և հարավային խմբերի սպառնալիքի տակ։ Բացի այդ, արևելյան և արևմտյան խմբերի զինվորականներն այժմ գտնվում են Սլովյանսկից մոտ 16 կմ հյուսիս:

 

Տաթև Ֆռանգյան