Պատերազմի դեպքում պատասխանատվությունն ո՞ւմ վրա է ընկնում՝ ԳՇ պետի՞, թե՞ նախարարի․ պատգամավորը՝ Պապիկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«44-օրա պատերազմի ժամանակ այդպես էլ չհասկացանք՝ ով էր ղեկավարում պատերազմը: Ամեն մեկն իր վրայից պատասխանատվությունը գցում էր, վերջում պարզվեց, որ մեղավորը վարչապետն է»,- այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նշեց  ՊՆ նախկին փոխնախարար, «Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:

Անդրադառնալով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին» նախագծի այն փոփոխությանը, որի համաձայն՝ ԳՇ պետը կդառնա պաշտպանության առաջին փոխնախարար, պատգամավորը հետաքրքրվեց. «Եթե ԳՇ պետը դառնում է ՊՆ առաջին տեղակալ, պատերազմի ժամանակ պատասխանատվությունն ո՞ւմ վրա է ընկնում՝ ԳՇ պե՞տի, թե՞ նախարարի»:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ի պատասխան այդ հարցի, նշեց, որ թե՛ գործող և թե՛ նոր կարգավորումներով յուրաքանչյուր անձ պատասխանատվություն է կրում իր գործողությունների համար: «Բայց քաղաքական պատասխանատուն բնականաբար պաշտպանության նախարարն է: Յուրաքանչյուր անձ պետք է իր լիազորություններն իրացնելու կամք ունենա: Նոր օրենքի նախագծով հստակ նշվում է թե՛ պաշտպանության նախարարի և թե՛ Գլխավոր շտաբի պետի լիազորությունների ու պարտավորությունների շրջանակը»,- նշեց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում: